Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ
Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ (գերմ.՝ Maria Elisabeth Lämmerhirt / Lemmerhirt, փետրվարի 24, 1644, Էրֆուրտ - մայիսի 1 (11), 1694, Այզենախ, Սաքսեն-Էյզենախ), Յոհան Սեբաստիան Բախի մայրը։
Մարիա Էլիզաբեթ Լեմերհիրթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1644 |
Ծննդավայր | Էրֆուրտ |
Մահացել է | մայիսի 1 (11), 1694 (50 տարեկան) |
Մահվան վայր | Այզենախ, Սաքսեն-Էյզենախ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ամուսին | Յոհան Ամբրոսիյ Բախ |
Ծնողներ | հայր՝ Վալենտի Լամերհիրթ[1], մայր՝ Hedwig Lämmerhirt?[2] |
Երեխաներ | Johann Jacob Bach?, Johann Christoph Bach III? և Յոհան Սեբաստիան Բախ |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Էլիզաբեթը ծնվել է Էրֆուրտում 1644 թվականի փետրվարի 24-ին[3] և մկրտվել է փետրվարի 26-ին[4]։ Նրա հայրը՝ Վալենտին Լեմեհիրթը (գերմ.՝ Valentin Lämmerhirt, մահացել է 1665 թվականին), մորթագործ, հարուստ և ազդեցիկ մարդ, հետագայում Էրֆուրտի խորհրդականը[5][6]։
1668 թվականին Մարիան ամուսնացել է Յոհան Ամբրոզիոս Բախի հետ (1645-1695)։ Ավելի վաղ՝ 1638 թվականին, նրա խորթ քույր Հեդվիգը նույնպես ամուսնացել է Բախերի ընտանիքի ներկայացուցչի՝ Յոհանի հետ, որը Յոհան Ամբրոզիոսին հորեղբայր էր գալիս[7][8]։ Մարիա Էլիզաբեթի խորթ քույրը՝ Մարթա Դորոթեա Լեմերհիրթը, երաժշտագետ և երգահան Յոհան Գոթֆրիդ Ուոլթերի մայրն էր, որի հետ Յոհան Սեբաստիան Բախը աշխատել է Վայմարում, շփվել ամբողջ կյանքի ընթացքում[9][10]։
Մարիա Էլիզաբեթի և Յոհան Ամբրոզիոսի ամուսնությունը կայացել է Կաուֆմանսկիրխեում։ Հարսնացուի օժիտը մեծ չէր, այդուհանդերձ, հոր բարձր սոցիալական դիրքը նպաստել է ամուսնու երաժշտական գործունեության հաջողությանը[5]։ Մինչև հիմա Էրֆրուտում, Յունկերսանդ փողոցում (Junkersand 1-3), պահպանվել են Բախերի ընտանիքին պատկանող տները․ երիտասարդ ամուսիններն ապրել են №1 տանը[11][12]:
1671 թվականի հոկտեմբերին Յոհան Ամբրոզիոսը ստացել է Էյզենախում քաղաքային երաժշտի պաշտոն զբաղեցնելու հրավեր, և Բախ ամուսիններն իրենց չորս ամսական որդու՝ Յոհան Քրիստոֆերի հետ, տեղափոխվել են այնտեղ (նրանց առաջնեկը՝ Յոհան Ռուդոլֆը, 1670 թվականին վեց ամսական հասակում մահացել էր)[5]։
Նրանց հետ են ուղևորվել նաև Մարիա Էլիզաբեթի մայրը՝ Էվա Բարբարա Լեմերհիթրը, և Յոհանի ֆիզիկական ու հոգեկան առողջության խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող տասնիննամյա քույրը՝ Ամբրոզիոս Մարիա Դորոթեան[13]։ Էյզենախում ծնվել են Մարիա Էլիզաբեթի վեց երեխաները, այդ թվում նաև Յոհան Սեբաստիանը՝ ութերորդև կրտսեր զավակը[5]։
Յոհան Ամբրոզիոսը Էյզենախում տուն է ձեռք բերել և դարձել քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև զբաղվել է երաժտություն դասավանդելով և նվագելով[5]։ Բախերի տանը, ընտանիքի անդամների թվում, ապրել են նաև իր աշակերտները[5]։
Մահ
խմբագրել1694 թվականին Մարիա Էլիզաբեթը մահացել է՝ ամուսնու խնամքին թողնելով երեք անչափահաս երեխաներին (մյուսներն ավելի շուտ էին մահացել)։ Նրա մահից կես տարի անց Յոհան Ամբրոզիոսը երկրորդ անգամ ամուսնացել է մի այրու հետ, որը երկու երեխաներ ուներ։ Այնուամենայնիվ, ամուսնությունից շատ չանցած Յոհան Ամբրոզիոսը հիվանդացել և մահացել է։ Յոհան Սեբաստիանին, որն այդ ժամանակ ինը տարեկան էր, և Յոհան Յակոբին դաստիարակել է իրենց ավագ եղբայր Յոհան Քրիստոֆը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Spitta, 1873
- ↑ Brück, 1996
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kruse, 2014
- ↑ Christoph Wolff, Walter Emery. «Bach, Johann Sebastian». Grove Music Online (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Wolff, 2002, էջ 16
- ↑ Williams, 2016, էջ 13
- ↑ David Mason Greene's Walther, Johann Gottfried // Greene's Biographical Encyclopedia of Composers. — Reproducing Piano Roll Fnd, 1985. — P. 238.
- ↑ Ruth Tatlow Bach's Numbers: Compositional Proportion and Significance. — Cambridge University Press, 2015. — P. 16.
- ↑ Robert L. Marshall, Traute M. Marshall Exploring the World of J. S. Bach: A Traveler's Guide. — University of Illinois Press, 2016. — P. 134.
- ↑ Wolff, 2002, էջ 18—19
- ↑ Wolff, 2002, էջ 19
Գրականություն
խմբագրել- Helga Brück Die Erfurter Bach-Familien von 1635 bis 1805 // Bach Jahrbuch. — 1996. — № 82.
- Kock H., Siegel R. Genealogisches Lexikon der Familie Bach. — Kunstverlag, Gotha, 1995. ISBN 3-931182-01-0.
- Andreas Kruse Die Grenzgänge des Johann Sebastian Bach: Psychologische Einblicke. — Springer-Verlag, 2014. — 367 S.
- Philipp Spitta Johann Sebastian Bach. — Breitkopf & Härtel, 1873.
- Peter Williams Bach: A Musical Biography. — Cambridge University Press, 2016. — 704 p.
- Christoph Wolff Johann Sebastian Bach: The Learned Musician. — Oxford University Press, 2002. — 599 p.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Explanations: Genealogics». www.genealogics.org. Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.