Կոտելոկ եվրոպական կոշտ գլխարկ

Կոտելոկ
Կոտելոկ գլխարկներ

Կոտելոկ (անգլերեն bowler hat) գլխարկները Եվրոպական կիսագնդաձև գլխարկներն են, որ պատրաստված են կոշտ թաղիքից։ Առաջին կոտելոկը կարվել է 1850 թվականին լոնդոնյան «Թոմաս և Ուիլյամ Բոուլեր» ֆիրմայի կողմից, իսկ դիզայնը և գաղափարը տվել են Ջեյմս և Ջորջ Լոքերը[1]։ Սրանք համեմատաբար Էժան և պրակտիկ գլխարկներ էին, սկզբում տարածվեցին աշխատավորերի շրջանում, այնուհետև դարձան բանկային համակարգի աշխատակիցների և բրիտանական գվարդիայի սպաների համազգեստի մի տարր: Հետագայում բուրժուազիայի և արիստոկրատիայի շրջանում լայնեզր գլխարկներին փոխարինելու եկան կոտելոկները: XX դարի սկզբին կատելոկները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների, վերին հատվածում փոսիկ, եզրերի բարձրացում, որոնցից յուրաքանչյուրը նոր անուն ստացավ[2]: Սակայն Մեծ Բրիտանիայում բուրժուաները դեռևս կրում էին կոտելոկներ: Արդի ժամանակներում կոտելոկը պահպանվում է որպես զինվորական համազգեստի բաղկացուցիչ մաս:

Քայլերթ, 2011թվական

Ծանոթագրություններ

  1. «The history of the Bowler hat at Holkham» (PDF). Coke Estates Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 December 2014-ին.
  2. Swinnerton, Jo (2005). The History of Britain Companion. Robson. էջ 42. ISBN 1-86105-914-0.