Ալբորան (իսպ.՝ mar de Alborán, արաբ․՝ بحر البوران‎‎), Միջերկրական ծովի ամենաարևմտյան ծով[1]։

Ստուգաբանություն

Ծովն անվանվել է Ալբորան կղզու (5 կմ²) անունից, որը գտնվում է այս ծովի մեջ։ Կղզու անունն իր հերթին գալիս է իսպաներեն՝ albor բառից, որը ունի՝ «սպիտակություն», «լուսաբաց», «սկիզբ», առաջին նշանակությունները: Ըստ է.Մ. Պոսպելովի, եթե ենթադրենք, որ առաջինը եղել է ծովի անվանումը, ապա այն կարելի է բացատրել «սկիզբ» նշանակությամբ․ Այս ծովը հանդիսանում է Միջերկրական ծովի[2] սկիզբը:

Աշխարհագրություն

Գտնվում է Ջիբրալթարի նեղուցի դիմաց, ունի մոտ 400 կմ երկարություն և 200 կմ լայնություն, բնութագրվում է 1000-1500 մ խորություններով, առավելագույն խորությունը՝ 2407 մ է և գտնվում է իր արևելյան մասում։

Հատակի ձևը տարասեռ է, կան և ստորջրյա լեռներ, և ներքին իջվածքներ։ Ամենամեծ լեռնաշղթան՝ Ալբորանը, տարածվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք և դուրս է գալիս ծովի մակարդակից՝ որպես փոքր հրաբխային Ալբորան կղզի, որը գտնվում է ավազանի կենտրոնում։

Ալբորան լեռնաշղթայի ավազանը բաժանում է երեք ենթավազանների ՝ արևմտյան, հարավային և արևելյան։։

Ծանոթագրություններ

  1. Средиземное море // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Поспелов, 2008, էջ 32

Գրականություն