Բջջային խաղ, տեսախաղ է, որը խաղում են բջջային հեռախոսով[1]: Այս տերմինը վերաբերում է այն բոլոր խաղերին, որոնք խաղում են ցանկացած բջջային սարքերով՝ բջջային հեռախոս (ֆունկցիոնալ հեռախոս կամ սմարթֆոն), պլանշետ, Անձնական թվային օգնական, դյուրակիր խաղային համակարգ, շարժական մեդիա նվագարկիչ կամ գրաֆիկական հաշվիչ, ցանցի հասանելիությամբ կամ առանց դրա[1]: 1997 թվականին Nokia ընկերությունը թողարկեց Օձ (Snake) խաղը, որը նախապես տեղադրված էր Nokia-ի արտադրության բջջային սարքերի մեծ մասում։Այդ ժամանակից ի վեր այն դարձել է ամենատարածված խաղերից մեկը ամբողջ աշխարհում և տեղադրվել է ավելի քան 350 միլիոն սարքերի վրա[2][3][4]:

Բջջային խաղ

Nokia 6110-ի խաղային տարբերակը, որն օգտագործում է ինֆրակարմիր պորտ, առաջիններից էր, որ ստեղծված էր բջջային հեռախոսով երկու խաղացողների համար: Այսօր բջջային խաղերը սովորաբար ներբեռնվում են App Store-ից կամ Play Market-ից, բայց որոշ արտադրողներ խաղերը նախապես տեղադրում են շարժական սարքերի վրա: Ներբեռնվող առաջին խաղերն առաջարկել է Ճապոնիան 1999 թվականին,իսկ 2000-ականների սկզբին դրանք հասանելի դարձան Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, ապա այն տարածքների մեծ մասում, որտեղ 2000-ականների կեսերին հասանելի էին ժամանակակից օպերատորների ցանցեր և հեռախոսներ: Այնուամենայնիվ, բջջային խաղերը, որոնք տարածվում էին բջջային օպերատորների և երրորդ կողմի պորտալների կողմից (կայքեր, որոնք ի սկզբանե նախատեսված էին ներբեռնումների համար), մնացին խաղերի մարգինալ ձև, մինչև 2008 թվականին գործարկվեց Apple-ի iOS հավելվածների խանութը: Լինելով բջջային բովանդակության առաջին շուկան, որը ղեկավարվում է անմիջապես բջջային պլատֆորմի սեփականատիրոջ կողմից, App Store-ը զգալիորեն փոխեց սպառողների վարքագիծը և արագորեն ընդլայնեց բջջային խաղերի շուկան, քանի որ գրեթե յուրաքանչյուր սմարթֆոնի սեփականատեր սկսեց ներբեռնել բջջային հավելվածներ[5]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Dal Yong Jin Mobile Gaming in Asia: Politics, Culture and Emerging Technologies. — Springer, 2016-07-29. — 245 с. — ISBN 978-94-024-0826-3
  2. «This was the world's first cell phone with a game loaded on it - PhoneArena». web.archive.org. 2019-05-22. Արխիվացված է օրիգինալից 2019-05-22-ին. Վերցված է 2022-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Microsoft Devices Blog (2013-01-16). «10 things you didn't know about mobile gaming». Microsoft Devices Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-02-ին. Վերցված է 2022-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Handy-Sammler.de - Hagenuk MT-2000». web.archive.org. 2013-06-17. Արխիվացված է օրիգինալից 2013-06-17-ին. Վերցված է 2022-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2017-05-05. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-05-05-ին. Վերցված է 2022-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)