ՄաստերՇեֆ անգլ.՝ (MasterChef), ամերիկյան խոհարարական մրցույթ, առաջին անգամ թողարկվել է Fox հեռարձակող ընկերության կողմից 2010 թվականի հուլիսի 27-ին[2]: Հիմնված է համանուն բրիտանական հաղորդման վրա և ֆինանսավորված է Endemol Shine North America և One Potato Two Potato կազմակերպությունների կողմից: Հաղորդաշարը հնարավորություն է տալիս ոչ պրոֆեսիոնալ և տնային խոհարարներին մրցելու՝ «ՄաստերՇեֆ»[3] տիտղոսին արժանանալու նպատակով: Ժյուրիի ներկա կազմի մեջ ներառված են Գորդոն Ռամզին, Ջո Բաստիանիչը և Առոն Սանչեսը:

ՄաստերՇեֆ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրռեալիթի շոու և cooking show?
ՍտեղծողFranc Roddam? և Endemol Shine North America?
Արտադրող երկիր ԱՄՆ[1]
Լեզու(ներ)անգլերեն
Հեռարձակում
ԱլիքFox Broadcasting Company
Սկզբնական եթերհուլիսի 27, 2010[1]
IMDbID 1694423

14-րդ եթերաշրջանը՝ Սերունդներ (անգլ.՝ Generations) ենթավերնագրով, թողարկվել է 2024 թվականի մայիսի 29-ին[4]:

Ձևաչափ

«ՄաստերՇեֆ»-ը հիմնված է Բրիտանական BBC-ի համանուն MasterChef հաղորդաշարի վրա: Մրցույթն անցկացվում է Լոս Անջելեսում՝ «ՄաստերՇեֆ» -ի հատուկ սրահում, որը ներառում է մեծ խոհանոց՝ դեպի պատշգամբ տեսարանով, հարուստ պաշարով մթերանոց, տարածք սառնարանի համար և հատուկ ճաշարան, որն օգտագործվում է որոշակի նպատակներով:

Թեև հաղորդաշարի ձևաչափը տարիների ընթացքում փոփոխվել է, փուլերը մնացել են նույնը:

  • Հմտությունների ստուգում․ Խոհարարները պետք է ցույց տան պատրաստման տարբեր տեխնիկաներ կամ ոճեր, կամ պետք է կրկնօրինակեն որոշակի ուտելիքի պատրաստման ձև (օրինակ՝ սթեյքը պետք է ունենա պատրաստվածության ճշգրիտ աստիճան): Այս տեսակ մրցույթը ժամանակ առ ժամանակ ավարտվում է Հեռացման թեստով՝ օրվա ամենաթույլ մասնակցին մրցույթից հեռացնելու նպատակով:
  • Առեղծվածային արկղ․ Խոհարարները ստանում են արկղեր նույն բաղադրիչներով և օգտագործելով միայն դրանք՝ պատրաստում են ուտեստներ սահմանված ժամկետներում: Ժյուրին ընտրում է 3 ուտեստ՝ դատելով արտաքին տեսքը և պատրաստման տեխնիկան: Ընտրվածներից հաղթող է ճանաչվում միայն մեկը, ով ստանում է առավելություն հետագա փուլի համար:
  • Հեռացման թեստ․ Առաջադրանքը բացատրելուց հետո ժյուրին գնահատում է բոլոր ուտեստները՝ դատելով համն ու արտաքին տեսքը, ինչից հետո ընտրվում են ամենավատ ուտեստները և ենթարկվում են քննադատության: Արդյունքում հեռացվում է գոնե մեկ մասնակից:
  • Թիմային առաջադրանք․ Խոհարարները բաժանվում են թիմերի՝ ավագների կամ ժյուրիի կողմից: Շատ հաճախ մասնակիցներն այդ օրն աշխատում են որևէ բարձրակարգ, ինչպես նաև հատուկ մրցույթի մասնակիցների համար ժամանակավոր աշխատող ռեստորանում՝ տեղի անձնակազմի փոխարեն: Հաճախորդները համտեսում են 2 թիմի ուտեստները և քվեարկում լավագույնի օգտին: Հաղթող թիմն ավտոմատ կերպով անցնում է հաջորդ փուլ, մինչդեռ պարտված թիմը մասնակցում է Հեռացման թեստի կամ լրացուցիչ մրցույթի առավել բարդ պայմաններում՝ կախված թիմի ցուցաբերած արդյունքից:
  • Առավել ճնշող պայմաններով փուլ․ Հեռացման թեստի մեկ այլ տեսակ է, որի ընթացքում նախորդ փուլում պարտված թիմի մասնակիցները մրցում են մեկը մյուսի դեմ: Մասնակիցների առաջադրանքն է պատրաստել ստանդարտ ուտեստ շատ սահմանափակ ժամանակում, ինչը պահանջում է պրոֆեսիոնալիզմ: Յուրաքանչյուր ուտեստ գնահատվում է ըստ համի, արտաքին տեսքի և տեխնիկայի, ինչի արդյունքում պարտվող մասնակիցը լքում է մրցույթը:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 2 կամ 3 մասնակիցները մրցում են միմյանց դեմ՝ ներկայացնելով ամբողջական մենյու՝ կազմված 3 ճաշատեսակներից: Բոլոր ուտեստները գնահատվում են, և ընտրվում է մրցույթի հաղթող մասնակիցը: Վերջինս ստանում է $250,000, «ՄաստերՇեֆ» հաղթանշան և «ՄաստերՇեֆ» տիտղոս: Որոշ եթերաշրջաններում հաղթողը արժանացել է նաև այլ մրցանակների. օրինակ՝ խոհարարական գրքի:

Ժյուրիի անդամներ

Եթերաշրջան Մրցավար 1 Մրցավար 2 Մրցավար 3
1 Գորդոն Ռամզի Գրեմ Էլիոթ Ջո Բաստիանիչ
2
3
4
5
6 Քրիստինա Թոսի
7 Հյուրեր[Ն 1]
8 Առոն Սանչես
9 Ջո Բաստիանիչ
10
11
12
13
14
  1. Հյուր մրցավարներ, ինչպիսիք են՝ Սանչեսը, Էդվարդ Լի, Կեվին Սբրագա և Դանիել Բուլուդ

Եթերաշրջաններ

ՍեզոնՄրցակիցներԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
11413Հուլիսի 27, 2010 (2010-07-27)Սեպտեմբերի 15, 2010 (2010-09-15)
21820Հունիսի 6, 2011 (2011-06-06)Օգոստոսի 16, 2011 (2011-08-16)
31820Հունիսի 4, 2012 (2012-06-04)Սեպտեմբերի 10, 2012 (2012-09-10)
41925Մայիսի 22, 2013 (2013-05-22)Սեպտեմբերի 11, 2013 (2013-09-11)
52219Մայիսի 26, 2014 (2014-05-26)Սեպտեմբերի 15, 2014 (2014-09-15)
62220Մայիսի 20, 2015 (2015-05-20)Սեպտեմբերի 16, 2015 (2015-09-16)
72019Հունիսի 1, 2016 (2016-06-01)Սեպտեմբերի 14, 2016 (2016-09-14)
82021Մայիսի 31, 2017 (2017-05-31)Սեպտեմբերի 20, 2017 (2017-09-20)
92423Մայիսի 30, 2018 (2018-05-30)Սեպտեմբերի 19, 2018 (2018-09-19)
102025Մայիսի 29, 2019 (2019-05-29)Սեպտեմբերի 18, 2019 (2019-09-18)
111518Հունիսի 2, 2021 (2021-06-02)Սեպտեմբերի 15, 2021 (2021-09-15)
122020Մայիսի 25, 2022 (2022-05-25)Սեպտեմբերի 14, 2022 (2022-09-14)
132020Մայիսի 24, 2023 (2023-05-24)Սեպտեմբերի 20, 2023 (2023-09-20)
1420TBAՄայիսի 29, 2024 (2024-05-29)TBA

Խոհանոցային պարագաներ

2011 թվականից սկսած՝ հաղորդաշարն ունի հեղինակային խոհանոցային պարագաներ, որոնք նաև մրցույթի ընթացքում տրվել են մասնակիցներին[5]: Հաղորդաշարը փոխում է իր բրենդը 2013 թվականին, որպեսզի արտացոլի իր ուշադրությունը սպառողական ապրանքների վրա: 2018 թվականին թողարկվում են այլ պարագաներ. խորոված պատրաստելու պարագաներ, երեխաների համար նախատեսված հավաքածուներ:

Տես նաև

  • «ՄաստերՇեֆ. երեխաներ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Master chief USA Teaser». TV Tonight.com. June 21, 2010. Արխիվացված է օրիգինալից June 24, 2010-ին. Վերցված է June 21, 2010-ին.
  3. «Fox orders 'Idol'-style cooking competition». Արխիվացված օրիգինալից January 27, 2010-ին. Վերցված է July 21, 2010-ին.
  4. «FOX Gets Pumped for Summer and Goes Balls to the Wall with New and Returning Unscripted Series» (Press release). Fox. March 4, 2024. Վերցված է March 4, 2024-ին – via The Futon Critic.
  5. «MasterChef Brand Kitchenware Debuts At Housewares Show». HomeWorld Business. ICD Publications. 11 March 2011. Վերցված է 18 December 2020-ին.

Արտաքին հղումներ