Յոսիպ Շուտալո
Յոսիպ Շուտալո (խորվ.՝ Josip Šutalo, փետրվարի 28, 2000[1], Չապլինա, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), խորվաթ ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Խորվաթիայի հավաքականի պաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Չապլինա, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա | ||
Հասակ | 1,9 մետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Շուտալով «Ներետվա» և Զագրեբի «Դինամո» ակումբների սան է։ 2020 թվականի հուլիսի 1-ին «Ինտեր Զապրեշիչի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Խորվաթիայի առաջնությունում[2]։ Մեկնարկային մրցաշրջանի արդյունքներով Յոսիպն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ 2021 թվականի սկզբին Շուտալոն խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Իստրա 1961»։ Հունվարի 19-ին «Գորիցայի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[3]։ Վարձակալության ավարտից հետո Շուտալոն վերադարձել է «Դինամո»։ Հուլիսի 23-ին «Խրվատսկի Դրագովոլյացի» դեմ խաղում Յոսիպն իր առաջին գոլն է խփել թիմի կազմում[4]։ Նոյեմբերի 4-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ: Մրցաշրջանի արդյունքներով Յոսիպը երկրորդ անգամ դարձել է Խորվաթիայի չեմպիոն:
2023 թվականի օգոստոսի 21-ին Շուտալոն տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20,5 միլիոն եվրր[6]։
Միջազգային կարիերա
2022 թվականի հունիսի 10-ին Ազգերի Լիգայում Դանիայի հավաքականի դեմ խաղում Շուտալոն նշել է իր նորամուտը Խորվաթիայի հավաքականում[7]։ Նույն թվականին Յոսիպը հայտավորվել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարում մասնակցել է Մարոկկոյի հավաքականի դեմ խաղին[8]։
Ձեռքբերումներ
- Խորվաթիայի չեմպիոն (3) - 2019/20, 2021/22, 2022/23
- Խորվաթիայի սուպերգավաթակիր - 2023
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2022
- ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր - 2022/23
Ելույթների վիճակագրություն
Ակումբային կարիերա
- 2024-05-19-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[9] | Գավաթ[10] | Եվրոպական գավաթներ[11] | Այլ[12] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
→ Դինամո II (Զագրեբ) | 2018/19 | 5 | 0 | — | — | — | 5 | 0 | |||
2019/20 | 4 | 0 | — | — | — | 4 | 0 | ||||
2020/21 | 6 | 0 | — | — | — | 6 | 0 | ||||
Ընդհանուր | 15 | 0 | — | — | — | 15 | 0 | ||||
Դինամո (Զագրեբ) | 2019/20 | 4 | 0 | 1 | 0 | — | — | 5 | 0 | ||
2020/21 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | ||
2021/22 | 28 | 2 | 1 | 0 | 7 | 1 | — | 36 | 3 | ||
2022/23 | 27 | 2 | 2 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 36 | 3 | |
2023/24 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 8 | 1 | |
Ընդհանուր | 65 | 4 | 5 | 1 | 18 | 2 | 1 | 0 | 89 | 7 | |
→ Իստրա 1961 | 2020/21 | 22 | 0 | 4 | 1 | — | — | 26 | 1 | ||
Ընդհանուր | 22 | 0 | 4 | 1 | — | — | 26 | 1 | |||
Այաքս | 2023/24 | 23 | 1 | 1 | 0 | 8 | 0 | — | 32 | 1 | |
Ընդհանուր | 23 | 1 | 1 | 0 | 8 | 0 | — | 32 | 0 | ||
Ընդհանուր կարիերայում | 125 | 5 | 10 | 2 | 26 | 2 | 1 | 0 | 162 | 9 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ինտեր Զապրեշիչ VS. Դինամո Զագրեբ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020-07-01. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2022-06-05-ին.
- ↑ «Իստրա 1961 VS. Գորիցա Վելիկա-Գորիցա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021-01-19. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2022-06-05-ին.
- ↑ «Խրվատսկի Դրագովոլյաց VS. Դինամո Զագրեբ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021-07-23. Արխիվացված օրիգինալից 2021-08-07-ին. Վերցված է 2022-06-05-ին.
- ↑ «Ajax rondt transfer Šutalo af» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Ajax en Dinamo Zagreb bereiken akkoord over Sutalo» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2023-08-20-ին. Վերցված է 2023-08-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Դանիա VS. Խորվաթիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022-06-10. Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-20-ին.
- ↑ «Խորվաթիա VS. Մարոկկո 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12-17. Արխիվացված օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2023-08-20-ին.
- ↑ Խորվաթիայի երկրորդ լիգա, Խորվաթիայի առաջնություն, Էրեդիվիզի
- ↑ Խորվաթիայի Գավաթ, Նիդերլանդների Գավաթ
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների Լիգա
- ↑ Խորվաթիայի սուպերգավաթ