Մեքսիկական Ջոկեր
«Մեքսիկական Ջոկեր» (անգլ.՝ Mexican Joker) — ամերիկյան Հարավային այգի մուլտսերիալի քսաներեքերորդ եթերաշրջանի առաջին դրվագը։ Դրվագի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ի «Comedy Central» հեռուստաալիքում 2019 թվականի սեպտեմբերի 25-ին։ Քայլի ծնողները ձերբակալվում են Էրիկի կեղծ զեկույցից հետո, և նա ուղևորվում է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության («ICE») ժամանակավոր կացության կենտրոն, իսկ Ռենդին պայքարում է տնային մարիխուանայի մշակման դեմ։ Դրվագը նմանակում է 2019 թվականին Ջոկեր ֆիլմի շուրջ ստեղծված մթնոլորտը և բաժանված միգրանտ երեխաների կյանքի պայմանները։
Մեքսիկական Ջոկեր անգլ.՝ Mexican Joker | |
---|---|
Տեսակ | television series episode? |
Ժանր | անիմացիոն սիթքոմ |
Հորինված երկիր | South Park universe? |
Շարքի մասն է | Հարավային այգի |
Ռեժիսոր | Թրեյ Փարքեր |
Սցենարիստ | Թրեյ Փարքեր |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Շարք | Հարավային այգի |
Պրիկվել | Bike Parade? |
Սիկվել | Band in China? |
Թվական | սեպտեմբերի 25, 2019 |
Սյուժե
Դրվագը սկսվում է նրանով, որ Ռենդի Մարշը շրջայց է կատարում զբոսաշրջային խմբի հետ իր մարիխուանայի ֆերմայի շուրջ՝ ցույց տալով, թե ինչպես է այն աճել և ընդլայնվել: Մինչ Էրիկ Քարթմանը դժգոհություն է հայտնում Սթեն Մարշին ֆերմայի փոփոխությունների վերաբերյալ, Ռենդին նշում է, որ արտադրանքի պատվերները նվազել են: Երբ նա այցելում է Սթիվեն Սթոթին՝ անձամբ մի փոքր ապրանք առաքելու համար, նա հայտնաբերում է, որ Սթիվենը և քաղաքի մյուս բնակիչները սկսել են աճեցնել իրենց սեփական մարիխուանան, և դրանից հետո Ռենդին խոստանում է քայլեր ձեռնարկել դրա դեմ։ Ռենդին ստիպում է Սթենին խնդրել քաղաքային խորհրդին արգելել մասնավոր մարիխուանա ֆերմերային տնտեսությունները, բայց խորհուրդը մերժում է առաջարկը, և Ռենդին զայրացած դատապարտում է ամբողջ քաղաքը: Ավելի ուշ ֆերմա են այցելում «MedMen» մարիխուանայի ընկերության ներկայացուցիչները և Ռենդին համաձայնում է միասին աշխատել նրանց հետ: Ռենդիի բիզնես գործընկեր Սրբիչը վրդովված է, որ Ռենդին որոշել է վաճառել կորպորացիային և հեռանում է ֆերմայից[1][2]։
Այնուհետև Քարթմանը տեսնում է, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության («ICE») գործակալների մի խումբ ձերբակալում է իսպանախոս աշխատող Սթիվենին և բաժանում նրան ընտանիքից, և նա որոշում է օգտվել ոստիկանության նման լիազորություններից։ Քարթմենը սպառնալիքներով և պահանջներով զանգահարում է Քայլ Բրոֆլովսկուն, և երբ նա հրաժարվում է կատարել դրանք՝ «ICE» գործակալները ներխուժում են Բրոֆլովսկու տուն, ձերբակալում են նրան և նրա ծնողներին, բաժանում են նրանց միմյանցից, իսկ Քարթմանը ուրախությամբ հետևում է դրան։ Երբ Քայլը հասնում է «ICE»-ի կալանավայր, և սպաներն իմանում են, որ նա հրեա է, նրանք հասկանում են, որ պետք է արագ ազատեն Քայլին, հակառակ դեպքում նրանց ռասիստ կկոչեն։ Երբ «ICE» գործակալները ներողություն են խնդրում Քայլից, նա հարցնում է ճամբարում մնացած երեխաների կարգավիճակի մասին և զգուշացնում նրանց, որ մյուս երեխաների ապրած սթրեսն ու անհանգստությունը կարող է հանգեցնել նրանցից մեկի «մեքսիկական Ջոկեր» դառնալուն։ Գործակալները չափից շատ լուրջ են ընդունում դա և որոշում են էլեկտրաշոկային զենքի միջոցով պարզել, թե իրենց ճամբարում որ երեխան է ապագա «մեքսիկական Ջոկերը»։ Այնուհետև երեխաների հետ նոր ավտոբուս է ժամանում ճամբար, որոնց թվում է Քարթմանը։ Քարթմանը հասկանում է, որ կալանավորման կենտրոնը կարող է Քայլին հիշեցնել նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին և նշում է, որ ցավում է, որ դա տեղի է ունեցել, և Քայլը սկսում է փախուստի ծրագիր մշակել[3][4][5]։
Միևնույն ժամանակ, Հարավային Պարկի ողջ տարածքում մի շարք պայթյուններ ոչնչացնում են մարիխուանայի բոլոր մասնավոր բերքը, և ոստիկանությունը կասկածում է «մեքսիկական Ջոկերին» դրանց կատարման մեջ։ Քայլի ծրագրի համաձայն, ժամանակավոր խնամքի կենտրոնի բոլոր երեխաները իրենց ալյումինե փայլաթիթեղի ծածկոցները կիպայի, որպեսզի նմանվեն հրեաների, որից հետո գործակալները ստիպված էին ազատել նրանց։ Բայց «ICE»-ի գլխավոր գործակալը խելագարվում է։ Նա ատրճանակով սպանում է «ICE»-ի մյուս գործակալներին և խուճապահար փախչում։ Ռենդին նշում է ֆերմայի առևտրի վերականգնումը[6][7]։
Ծանոթագրություններ
- ↑ Dani Di Placido. «'South Park' Review: 'Mexican Joker' Highlights The Horrors Of 2019». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «South Park bites off more than it can chew in an uneven premiere» (անգլերեն). TV Club. Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020-05-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Dani Di Placido. «'South Park' Review: 'Mexican Joker' Highlights The Horrors Of 2019». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «South Park bites off more than it can chew in an uneven premiere» (անգլերեն). TV Club. Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020-05-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «411MANIA» (անգլերեն). South Park 23.01 Review – ‘Mexican Joker’. Արխիվացված է օրիգինալից 2021-07-11-ին. Վերցված է 2020-05-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Dani Di Placido. «'South Park' Review: 'Mexican Joker' Highlights The Horrors Of 2019». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին. Վերցված է 2020-10-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «South Park bites off more than it can chew in an uneven premiere» (անգլերեն). TV Club. Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020-05-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)