Բասկետբոլ 3x3

14:03, 7 Հուլիսի 2024 տարբերակ, G.Hasratyan242 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բասկետբոլ 3X3, բասկետբոլի տեսակ է որում թիմը բաղկացած է ոչ թե 5, այլ 3 հոգուց, իսկ խաղադաշտը ունի 2 անգամ քիչ տարածք, քան սովորական խաղադաշտը։

Պատմություն

3x3 բասկետբոլը ծնունդ է առել 1950 թվականին ԱՄՆ-ի փողոցներում։

Ներկայումս աշխարհում այս սպորտի զարգացմամբ զբաղվում են ՖԻԲԱ-ն և նրա ՖԻԲԱ 3x3 կառուցվածքային ստորաբաժանումը:3x3 բասկետբոլի հանրաճանաչության հետ աճում են նաև ՖԻԲԱ-ի կողմից հատկացվող դրամական միջոցներն ու մրցանակային ֆոնդերը: Համապատասխանաբար, աճում է մրցաշարերի, խաղացողների, ինչպես նաև հովանավորների թիվը։

ՖԻԲԱ-ն 3x3 բասկետբոլը դիտարկում է որպես դասական բասկետբոլն ամբողջ աշխարհում խթանելու հիմնական միջոց: ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանը կարծում է, որ 3x3 բասկետբոլն ունի բոլոր այն տարրերն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են դասական բասկետբոլի համար, այն նաև պարզ և արդյունավետ միջոց է երիտասարդներին բասկետբոլ ներգրավելու համար:

Խաղի կանոններ

«3x3 բասկետբոլի» հիմնական կանոնները ինտուիտիվ են մեծամասնության համար.սա սթրիթբոլի ստանդարտացված ՖԻԲԱ-ի տարբերակն է, որը խաղում են երկրի գրեթե յուրաքանչյուր ֆիզկուլտուրայի դասի ժամանակ: Քանի որ տարբեր երկրներում կամ նույնիսկ քաղաքներում սթրիթբոլ-ի կանոնները մի փոքր տարբերվում են։Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան իր հովանու ներքո ստեղծել է Մրցումների միասնական ստանդարտ[1]: «3x3 բասկետբոլը ՖԻԲԱ-ի կանոններով» շատ նման է սովորական սթրիթբոլին, որը խաղում են բակերում:

— թիմերը խաղում են 1 օղակով,

— նշումը և հեռավորությունները ճիշտ նույնն են, ինչ ստանդարտ բասկետբոլում,

— թիմ դուրս է հանում խաղադաշտ 3 խաղացող գումարած մեկ պահեստային,

— աղեղի ներսից ցանցի մեջ գցելը 1 միավոր է, դրանից դուրս՝ 2,

— հարձակման համար տրվում է 12 վայրկյան, իսկ հարջակում սկսելու համար անհրաժեշտ է աղեղից դուրս բերել,

— 6 ֆոլից հետո խաղտումը պատժվում է 2 տուգանային նետումով,

— խաղը տևում է կամ 10 րոպե, կամ վերջանիում է վաղաժամ՝ եթե թիմը հավագում է 21 միավոր։

Տարբերությունը սթրիթբոլից

"3x3 բասկետբոլի" և սթրիթբոլի տարբերությունները միայն փոքր նրբերանգներում են:Օրինակ, այստեղ հաղթանակը շնորհվում է այն թիմին, որն առաջինն է հավաքել 21 միավոր կամ ավելի շատ միավոր է հավաքել, քան մրցակիցը 10 րոպեի ընթացքում: Գնդակներ մի փոքր ծանր է համեմատած սովորական բասկետբոլինի հետ:ՖԻԲԱ- ն ստիպված էր նաև տուգանքներ սահմանել խախտումների համար, քանի որ այս ասպեկտը, բնականաբար, կարող է տարբեր լինել նույնիսկ նույն քաղաքի տարբեր բակերում:Միջազգային կանոնների համաձայն, 6-րդից հետո յուրաքանչյուր խախտման համար թիմը գցում է 2 նետում, իսկ 10-րդից հետո յուրաքանչյուրի համար գնդակը դեռ թողնում է իրեն:Հետևաբար, հեռարձակման ընթացքում հաշվի կողքին պարտադիր ցուցադրվում է խախտումների հաշվարկը։

Ծանոթագրություն

  1. «Официальные правила баскетбола 3х3» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-11-05-ին. Վերցված է 2023-11-05-ին.