Բասկետբոլ 3X3, բասկետբոլի տեսակ, որտեղ թիմը բաղկացած է ոչ թե 5, այլ 3 հոգուց, իսկ խաղադաշտը 2 անգամ փոքր է սովորական խաղադաշտից։

3x3 basketball
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Sports discipline, variation of basketball Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաբասկետբոլ, օլիմպիական մարզաձև Խմբագրել Wikidata
Մարզաձևբասկետբոլ Խմբագրել Wikidata
AuthorityՖԻԲԱ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Minimum number of players6 Խմբագրել Wikidata
Maximum number of players6 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.fiba.basketball/3x3 Խմբագրել Wikidata
Ով է կիրառումբասկետբոլիստ Խմբագրել Wikidata
Standards bodyՖԻԲԱ Խմբագրել Wikidata

Պատմություն

խմբագրել

3x3 բասկետբոլը ծնունդ է առել 1950 թվականին ԱՄՆ-ի փողոցներում։

Ներկայումս աշխարհում այս սպորտի զարգացմամբ զբաղվում են ՖԻԲԱ-ն և նրա ՖԻԲԱ 3x3 կառուցվածքային ստորաբաժանումը[1]։ 3x3 բասկետբոլի հանրաճանաչության հետ աճում են նաև ՖԻԲԱ-ի կողմից հատկացվող դրամական միջոցներն ու մրցանակային ֆոնդերը։ Համապատասխանաբար, աճում է մրցաշարերի, խաղացողների, ինչպես նաև հովանավորների թիվը։

ՖԻԲԱ-ն 3x3 բասկետբոլը դիտարկում է որպես դասական բասկետբոլն ամբողջ աշխարհում խթանելու հիմնական միջոց։ ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանը կարծում է, որ 3x3 բասկետբոլն ունի բոլոր այն տարրերն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են դասական բասկետբոլի համար, այն նաև պարզ և արդյունավետ միջոց է երիտասարդներին բասկետբոլ ներգրավելու համար։

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում կայացել է «3x3 բասկետբոլի» նորամուտը որպես օլիմպիական մարզաձև[2]։

Խաղի կանոններ

խմբագրել

«3x3 բասկետբոլի» հիմնական կանոնները ինտուիտիվ են մեծամասնության համար. սա սթրիթբոլի ՖԻԲԱ-ի կողմից ստանդարտացված տարբերակն է, որը խաղում են ֆիզկուլտուրայի գրեթե յուրաքանչյուր դասի ժամանակ։ Քանի որ տարբեր երկրներում կամ նույնիսկ քաղաքներում սթրիթբոլի կանոնները մի փոքր տարբերվում են, Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան իր հովանու ներքո ստեղծել է Մրցումների միասնական ստանդարտ[3]։ «3x3 բասկետբոլը ՖԻԲԱ-ի կանոններով» շատ նման է սովորական սթրիթբոլին, որը խաղում են բակերում․

— թիմերը խաղում են 1 օղակով,

— նշումը և հեռավորությունները ճիշտ նույնն են, ինչ ստանդարտ բասկետբոլում,

— թիմ դուրս է հանում խաղադաշտ 3 խաղացող գումարած մեկ պահեստային,

— աղեղի ներսից ցանցի մեջ գցելը 1 միավոր է, դրանից դուրս՝ 2,

— հարձակման համար տրվում է 12 վայրկյան, իսկ հարջակում սկսելու համար անհրաժեշտ է աղեղից դուրս բերել,

— 6 ֆոլից հետո խախտումը պատժվում է 2 տուգանային նետումով,

— խաղը տևում է կամ 10 րոպե, կամ վերջանիում է վաղաժամ՝ եթե թիմը հավաքում է 21 միավոր։

Տարբերությունը սթրիթբոլից

խմբագրել

«3x3 բասկետբոլը» սթրիթբոլից տարբերվում է միայն փոքր նրբերանգներով։ Օրինակ, այստեղ հաղթանակը շնորհվում է այն թիմին, որը 10 րոպեում առաջինն է հավաքել 21 կամ ավելի շատ միավոր, քան մրցակիցը։ Գնդակները փոքր-ինչ ծանր են՝ համեմատած սովորական բասկետբոլինի հետ։ ՖԻԲԱ-ն ստիպված էր նաև սահմանել միասնական պատիժներ խախտումների համար, քանի որ այս հանգամանքը, բնականաբար, կարող է տարբեր լինել նույնիսկ նույն քաղաքի տարբեր բակերում։ Միջազգային կանոնների համաձայն՝ 6-րդից հետո յուրաքանչյուր խախտման համար թիմը կատարում է 2 նետում, իսկ 10-րդից հետո յուրաքանչյուրի համար գնդակը նաև թողնում է իրեն։ Այդ պատճառով հեռարձակման ընթացքում հաշվի կողքին պարտադիր ցուցադրվում է խախտումների հաշվարկը։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «FIBA.basketball». FIBA.basketball (անգլերեն). Վերցված է 2024-07-07-ին.
  2. «"3x3 Basketball Is Ready To Make Its Debut At The Olympic Games Tokyo 2020". Team USA».
  3. «Официальные правила баскетбола 3х3» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.