Ռոմանո Քրիստիան Շմիդ (գերմ.՝ Romano Christian Schmid, հունվարի 27, 2000(2000-01-27)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Վերդեր» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ռոմանո Շմիդ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 2000(2000-01-27)[1][2][3] (24 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

 
Շմիդը «Լիֆերինգի» կազմում

Շմիդն իր հայրենի քաղաքի «Շտուրմ» ակումբի սան է։ 2017 թվականի մայիսի 28-ին «Վոլֆսյերգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն թվականի ամռանը Ռոմանոն տեղափոխվել է Զալցբուրգի «Ռեդ Բուլ»։ Բարձր մրցակցության պատճառով Շմիդը սկսել է հանդես գալ «ցլերի» ֆարմ ակումբում՝ «Լիֆերինգում»։ Օգոստոսի 25-ին Լուստենաուի «Աուստրիայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ավստրիայի առաջին լիգայում[5]։ «Կապֆենբերգի» դեմ խաղում Ռոմանոն խփել է իր առաջին գոլը «Լիֆերինգի» կազմում: 2018 թվականի հոկտեմբերին երկար ժամանակով զրկվել է խաղալու հնարավորությունից ոսկրային վարակի պատճառով[6]։

Միջազգային կարիերա

2016 թվականին Ավստրիայի պատանեկան հավաքականի կազմում Շմիդը Ադրբեջանում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի[7], Ուկրաինայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ուկրաինացիների դեմ խաղում Ռոմանոն դարձել է գոլի հեղինակ։

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Շմիդը նշել է իր նորամուտը Ավստրիայի գլխավոր հավաքականի կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 մրցավեճին Ֆրանսիայի դեմ, որտեղ նրա թիմը պարտվել է 2։0 հաշվով[11]։

2024 թվականի հունիսի 7-ին ընդգրկվել է Եվրո-2024-ի 26 հոգանոց հավաքականի ցանկում[12]։ Հունիսի 25-ին եվրագավաթների խմբային փուլի վերջին՝ Հոլանդիայի հավաքականի հետ խաղում (3:2) նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ օգնելով իր երկրին զբաղեցնել առաջին հորիզոնականը խմբում[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «ՎոլֆսերգVS. Շտուրմ Գրաց 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017-05-28. Արխիվացված է օրիգինալից 2017-11-14-ին. Վերցված է 2017-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Լիֆերինգ VS. Աուստրիա Լուստենաու 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-08-25. Արխիվացված է օրիգինալից 2017-10-12-ին. Վերցված է 2017-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Struber: «Liefering ist so jung wie noch nie!»». Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ավստրիա (մինչև 17) VS. Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-05. Արխիվացված է օրիգինալից 2016-10-03-ին. Վերցված է 2017-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ուկրաինա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016-05-08.
  9. «Գերմանիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-11. Արխիվացված է օրիգինալից 2017-03-15-ին. Վերցված է 2017-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Պորտուգալիա (մինչև 17) VS. Ավստրիա (մինչև 17) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-14. Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2017-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Hackl, Christian (22 September 2022). «Österreich verliert in Frankreich 0–2 und spielt nun gegen den Abstieg». Der Standard (գերմաներեն).
  12. «Nationalteam-Kader für UEFA EURO 2024 fixiert» [Final national team squad for UEFA EURO 2024] (գերմաներեն). Austrian Football Association. 7 June 2024. Վերցված է 7 June 2024-ին.
  13. Ames, Nick (25 June 2024). «Austria top group with Netherlands in third after Sabitzer strike settles thriller». The Guardian.

Արտաքին հղումներ