Էլհան Կաստրատի

ֆուտբոլիստ
06:25, 2 Հուլիսի 2024 տարբերակ, Գայանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Էլհան Կաստրատի (ալբ․՝ Elhan Kastrati, փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2], Has municipality, Կուկասի գավառ, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Չիտադելլա» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Էլհան Կաստրատի
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Has municipality, Կուկասի գավառ, Ալբանիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

Էլհան Կաստրատին ֆուտբոլով սկսել է զբաղվել 2009 թվականին՝ 12 տարեկանում, ալբանական «Թեուտա» ակումբի պատանեկան ակադեմիայում։ 2012/2013 մրցաշրջանում նա ընդգրկվել է առաջին թիմի հայտացուցակում՝ մասնակցելու առաջնության երկու և ազգային գավաթի խաղարկության 4 հանդիպումների։ 2014 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է «Ռենատո Կուրի Անգոլանա» երիտասարդական թիմ, որը հանդես էր գալիս Աբրուցցի մարզի ռեգիոնալ լիգայում[3][4]։

2014 թվականի հուլիսի 1-ին Կաստրատին տեղափոխվել է իտալական «Պեսկարա» ակումբ, որտեղ սկսել է հանդես գալ նրա երիտասարդական թիմում՝ Պրիմավերայի 2014/2015 մրցաշրջանում անցկացնելով 8 հանդիպում։ 2015/2016 մրցաշրջանում Կաստրատին ընդգրկվել է առաջին թիմի կազմում Իտալիայի գավաթի մեկ խաղում և Բ սերիայի երկու խաղերում[4]։

2016 թվականի հուլիսի 14-ին Կաստրատին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Պրո լիգայի «Պյաչենցա» թիմ[5]։ Այնտեղ նա Միրկո Միորիից հետո երկրորդ դարպասապահն էր, իսկ մյուս երկու դարպասապահներն էին «Ռոմայի» նախկին խաղացող Իվան Պելիցոլին և երիտասարդ խաղացող Ստեֆանո Դուդիեսը։ Կաստրատին իր նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում նշել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին՝ «Պրատոյի» դեմ խաղի 51-րդ րոպեին փոխարինելով հարձակվող Անդրեա Ռազիտիին․ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Պիացենցայի» դարպասապահ Միրկո Միորին հեռացվել է խաղադաշտից[6]։

2017 թվականի հունվարի 26-ին Կաստրատին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Թեուտա»։ Հունիսի 29-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, որի ընթացքում Կաստրատին ԱՊԼ-ում անցկացրել էր 13 հանդիպում, «Պեսկարան» և «Թեուտան» պայմանավորվել են, որ Կաստրատին վարձավճարով կմնա նաև 2017/2018 մրցաշրջանի համար[7]։

2020 թվականի հունվարի 29-ին Կաստրատին պայմանագիր է կնքել իտալական Բ սերիայի «Տրապանի» ակումբի հետ[8]։

Կարիերան հավաքականում

Կաստրատին առաջին անգամ Ալբանիայի մինչեւ 17 տարեկանների հավաքական է հրավիրվել մարզիչ Ջեմալ Մուստեդանագիչի կողմից՝ մասնակցելու 2012 թվականի օգոստոսին Ռումինիայում կայացած ընկերական մրցաշարին[9]։

2022 թվականի հունիսի 13-ին Էլհան Կաստրատին Ալբանիայի գլխավոր հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Էստոնիայի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով[10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Elhan Kastrati profile Արխիվացված է Օգոստոս 27, 2017 Wayback Machine-ի միջոցով: Федерация футбола Албании.org
  4. 4,0 4,1 Albania - E. Kastrati - matches Արխիվացված է Հոկտեմբեր 14, 2022 Wayback Machine-ի միջոցով: Soccerway
  5. «Elhan Kastrati huazohet tek Piacenza» (Albanian). aSport.al. 2016-07-14. Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2017-06-30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Prato vs. Piacenza 1 – 0». Soccerway. 2016-12-18. Արխիվացված է օրիգինալից 2022-10-14-ին. Վերցված է 2022-10-15-ին.
  7. Jeton Rexhmati (2017-06-29). «Teuta e nis nga porta, Kastrati qëndron edhe një vit» (Albanian). Panorama Sport. Արխիվացված է օրիգինալից 2022-10-14-ին. Վերցված է 2022-10-15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Il portiere Elhan #Kastrati è del Trapani» (իտալերեն). Trapani. 2020-01-29.
  9. «Kombëtarja U17, nis sot turneun miqësor në Rumani» (Albanian). aSport.al. 2012-08-06. Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին. Վերցված է 2022-10-15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Strack-Zimmermann, Benjamin. «Albania vs. Estonia». www.national-football-teams.com.