Տոմաշ Սուսլով

06:14, 2 Հուլիսի 2024 տարբերակ, Գայանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տոմաշ Սուսլով (սլովակ.՝ Tomáš Suslov, հունիսի 7, 2002(2002-06-07)[1], Սլիշսկա Նովա Վես, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, իտալական «Էլլաս Վերոնա» ակումբի և Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան։

Տոմաշ Սուսլով
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2002(2002-06-07)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Սլիշսկա Նովա Վես, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա
Դիրք կիսապաշտպան

Ֆուտբոլային կարիերա

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Սպիշսկա-Նովա-Վես քաղաքում, տասներեք տարեկանում տեղափոխվել է Պրեշով քաղաքի «Տատրան» թիմ, որտեղ նրան նկատել են հոլանդական «Գրոնինգենի» սկաուտները[2], որի ակադեմիա նա ընդունվել է 16 տարեկանում։ 2019 թվականի օգոստոսի 22-ին թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[3]։ 2019/20 մրցաշրջանում սկսել է ներգրավվել հիմնական թիմի հետ մարզումներին։ 2020 թվականի փետրվարի 22-ին նշել է իր նորամուտը Էրեդիվիզիում «ՎՎՎ-Վենլոյի» դեմ խաղում՝ հանդիպման 87-րդ րոպեին փոխարինելով Ազոր Մատուսիվային[4]։ Հաջորդ մրցաշրջանում սկսել է անընդհատ հայտնվել դաշտում որպես փոխարինող խաղացող։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին ՊՍՎ-ի հետ խաղի 30-րդ րոպեին փոխարինել է Արյեն Ռոբենին, իսկ 53-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը[5]։

Հանդես է եկել Սլովակիայի պատանեկան հավաքականներում։ Հետագայում սկսել է հանդես գալ երիտասարդական հավաքականում։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին նշել է նորամուտը հիմնական հավաքականում Չեխիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում՝ 62-րդ րոպեին փոխարինելով Ալբերտ Ռուսնակին[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Dvaja futbalisti z akadémie prestupujú do európskych veľkoklubov» (սլովակերեն). Официальный сайт «Татран». 2020-11-19. Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Nieuw contract Tomas Suslov» (անգլերեն). Официальный сайт «Гронинген». 2020-11-19. Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Groningen - VVV Venlo» (անգլերեն). Soccerway.com. 2020-11-19. Արխիվացված է օրիգինալից 2020-09-03-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Groningen - PSV» (անգլերեն). Soccerway.com. 2020-11-19. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Czech Republic - Slovakia» (անգլերեն). Soccerway.com. 2020-11-19. Արխիվացված է օրիգինալից 2020-07-02-ին. Վերցված է 2020-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)