Manic Depressive Psychosis (հապավումը՝ MDP), ճանաչված հայկական ռոք խումբ, կազմավորվել է Երևանում 1990 թվականին[1][2]։ Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 5 ստուդիական և 1 համերգային ալբոմներ և 5 սինգլ[3]։ 2008 թվականից խումբը ակտիվ չէ, սակայն պաշտոնապես լուծարման մասին չի հայտարարվել։

MDP
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրևանԵրևան
ԺանրերՊրոգրեսիվ ռոք
Պրոգրեսիվ մետալ
Փսիխոդելիկ ռոք
Գործունեություն1990-2008
ԼեյբլMDP Studio
Վիբրոգրաֆուս
Կայքmdp.am
Անդամներ
Էդուարդ Աբրահամյան (վոկալ, ստեղնային)
Հենրի Գրիգորյան (կիթառ)
Վարդան Գրիգորյան (բաս)
Մեսրոպ Գյուլնազարյան (հարվածային)
Նախկին անդամներ
Արմեն Սարգսյան (բաս)
Հարութ Գևորգյան (հարվածային)

Պատմություն խմբագրել

MDP խումբը կազմավորվել է 1990 թվականին Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից։ Առաջին հիմնական կազմը ձևավորվեց 1992 թվականին՝ Էդուարդ Աբրահամյան (ձայն, ստեղնային), Հենրի Գրիգորյան (սոլո-կիթառ), Արմեն Սարգսյան (բաս-կիթառ) և Հարութ Գևորգյան (հարվածային)։ Այս կազմով խումբը ունեցավ մի քանի համերգներ, մասնակցեց մի շարք փառատոններին։ Հատկապես պետք է հիշատակել համատեղ համերգը «Ասպետ» և «Dumbarton Oaks» խմբերի հետ (1992 թ. մայիսի 21), Հայաստանի պատմության մեջ առաջին «Գիշերային համերգը» (1993 թ. մայիսի 29) և Monsters of Rock փառատոնը (1993 թ. մայիսի 30), որտեղ խումբը տարբերվեց իր յուրօրինակ հնչողությամբ և տպավորիչ ելույթներով։

Առաջին կազմի ստեղծագործության արյունքն էր աուդիոկասետներով ձայնագրված «Usurper of the Sun Rays ալբոմը։

Արդեն 1993 թ. խումբը ուներ ամեն ինչ, ինչին կարող էին հասնել Հայաստանում՝ համերգային դահլիճներ, անհրաժեշտ սարքավորումներ, տարածք փորձերի համար, լուսաբանում մամուլում, բազում հարցազրույցներ, լայն ճանաչում։ Եկավ առաջ գնալու ժամանակը։ Հայաստանում պատերազմական և ծանր տնտեսական իրավիճակում գործունեություն շարունակելը դժվար եր։ Խումբը մեկնում է Ռուսաստան՝ Դոնի Ռոստով, և քիչ անց ցրվում։

Հենրին և Էդուարդը Հայաստան վերադառնալուց հետո վերականգնում են նախագիծը։ Խմբին են միանում ցրված «Սոմա» մետալ խմբից երաժիշտներ Մեսրոպ Գյուլնազարյանը (հարվածային) և Վարդան Գրիգորյանը (բաս), որը դառնում է նաև խմբի պրոդյուսերը[4]։ Վերականգնելով հին ծրագիրը և մասնագիտական ստուդիայում ձայնագրելով բավականին բարդ «The River» կատարումը, խումբը կրկին մեկնում է Ռուսաստան։ Խումբը մասնակցում է համերգներին և փառատոններին, ինչով ճանաչում է ստանում նաև ռուսաստանյան բեմում։ Մոսկվայում թողարկվում է «Вечера Прогрессивной Музыки» համերգի ձայներիզը։ Ռուսաստանում է թողարկվում խմբի երկրորդ ալբոմը՝ «Take Your Nibbled Apple Back»։

Չնայած խմբի մեծ հաջողություններին, խմբի մասնակիցները սկսում են զբաղվել սեփական նախագծերի շուրջ, և խմբի գործունեությունը ժամանակավորապես կանգ է առնում։ Հենրին նվագում է ԱՄՆ-ում, Մեսրոպը մնում է Ռուսաստանում, նվագելով տարբեր խմբերի հետ։ Ամենաարդյունավետ գործունեությունը կատարում է Վարդանը, որը կարողացավ կրկին հավաքել խմբի մասնակիցներին։ 2000 թ. Վարդանը, Հենրիի մասնակցությամբ, թողարկում է «Vibrographus» ալբոմը։ Սկավառակը մեծ հետաքրքրություն է վայելում երաժշտական քննադատների մոտ։ 2001 թ. խումբը կրկին հավաքվում է լրիվ կազմով, և սկսում են աշխատել նոր ստեղծագործությունների վրա, զուգահեռ վերամշակելով հին երգերը։

2002 թվականին խումբը թողարկում է երկու սինգլ՝ «Falling in Love» և «This is MDP», որոնք ստանում են դրական գնահատականներ հայկական և արտասահմանյան քննադատների կողմից։

2003 թ. սկզբին խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը հիմնում է «Vibrographus» սեփական ստուդիան[5]։

2003 թ. ամռանը MDP խմբի գործունեությունը հասնում է նոր վերելքի՝ երաժիշտները աշխատում են սեփական ստուդիայում, ակցիաներ են անցկացնում, համերգներ կազմակերպում այլ խմբերի համար։ 2003 թ. հոկտեմբերի 10-ին կայացած FireWall փառատոնին հաջողված ելույթից հետո խումբը հայտնվում է վերականգնված հայաստանյան ռոք-շարժման կենտրոնում։

2003 թ. դեկտեմբերի 15-ին MDP-ն սեփական ուժերով կազմակերպում է «MinDPower» փառատոնը, որտեղ նաև ելույթ է ունենում[6]։ 2003 թ. դեկտեմբերի 30-ին, առաջին անգամ Հայաստանում, մեծ քանակությամբ թողարկվում է «MDP Live» կենդանի ձայնագրված սկավառակը։ Նույն համերգի տեսաերիզը թողարկվում է 2004 թ. գարնանը։ 2004 թ. մայիսի 7-ին խումբը կազմակերպում է վերադարձից հետո իր առաջին մենահամերգը Հայաստանում, որին հաջորդում է համերգային շրջագայություն Գերմանիայում (2005) և Վրաստանում (2006)։ 2007 թ. հուլիսի 1-ին թողարկվեց խմբի վերջին ալբոմը։ Նախատեսվում էր լայնածավալ համեգային շրջագայություն Եվրոպայում և Ռուսաստանում, սակայն շուտով հարաբերությունները խմբի մասնակիցների միջև լարվել էին։ Վերջին անգամ խումբը բեմ է դւորս եկել 2007 թ. սեպտեմբերի 22-ին Երևանում՝ «Rock4Peace» ռոք-փառատոնի շրջանակներում։ 2007 թ. վերջում Էդուարդ Աբրահամյանը ցրեց խումբը, սակայն պաշտոնապես խմբի լուծարման մասին մինչ օրս չի հայտարարվել[7][8]։ 2008 թ. Հենրին և Վարդանը հիմնում են «Դոգմա» պրոգրեսիվ-ֆոլկ մետալ խումբը։

Կազմը խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Համերգային ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • 1994 «The River»
  • 1995 «Death of Mollah Al Sahed»
  • 1995 «Պրոգրեսիվ երաժշտության երեկոներ»
  • 2002 «Falling in Love»
  • 2002 «This is MDP»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել