Clocky, էլեկտրոնային զարթուցիչների ապրանքանիշ, որ արտադրվում է ամերիկյան Nanda Home Inc ընկերության կողմից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հնդիկ ուսանողուհի Գաուրի Նանսին (անգլ.՝ Gauri Nanda) իր այս հայտնագործության համար 2005 թվականին դարձել է Իգնոբելյան մրցանակի դափնեկիր «Տնտեսագիտություն» անվանակարգում[1]։

Զարթուցիչի դասական դիզայն

Նկարագրություն խմբագրել

Clocky-ն ունի երկու ռեզինապատ անիվներ։ «Թող քնեմ» (անգլ.՝ snooze button) կոճակի կրկնակի սեղմման դեպքում անիվները շարժվում են, և զարթուցիչը փախչում է տիրոջից՝ ընդ որում, միկրոպրոցեսորը շարժման ճանապարհի պատահական ընտրություն է տրամադրում։ Clocky-ի կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ վտանգավոր չէ նույնիսկ 90 սանտիմետրմետր բարձրությունից ընկնելը[2] (օրինակ՝ անկողնակից պահարանից)։ Այդպիսով, ազդանշանի կրկնակի հնչման դեպքում զարթուցիչը հայտնվում է անկանխատեսելի վայրում, ինչը ստիպում է տիրոջը նախ գտնել զարթուցիչը՝ այդպիսով արթնացնելով նրան։

Ստեղծման պատմություն խմբագրել

Նախատիպը, որ նախագծվել էր 2004 թվականի աշնանը ընդամենը 3 օրում արտադրական դիզայնի պարապմունքների շրջանակներում, պատված էր բրդյա ծածկով, որը հիշեցնում էր ընտանի կենդանու[3]։ Ի սկզբանե, Նանդան երբևէ չէր պլանավորել օգտագործել իր դիզայնը հետագայում և մոռացել էր այն պահարանի մեջ[4]։ Clocky-ի նկարագրության՝ MIT Media Lab կայքում հայտնվելուց մի քանի ամիս հետո նրա պատկերները հայտնվեցին հայտնի Gizmodo, Engadget և BoingBoing բլոգներում և երկու շաբաթվա ընթացքում դարձան համացանցային մեմեր։ Դրան հետևեց Նանդիի հրավերը «Բարի լույս, Ամերիկա» հեռուստաշոու։ Դրանից հետո նա որոշեց արտոնագրել դիզայնը և, ավարտելով համալսարանը մագիստրոսի աստիճանով, հիմնադրեց իր ընկերությունը ընտանիքի աջակցությամբ։

Alibaba.com-ի միջոցով նա գտավ կազմակերպություն Հոնկոնգում, որի հետ միասին սկսեց արտադրությունը։ Clocky-ի առաջին բաժինը վաճառվեց առցանց ակնթարթորեն[4]։ 2012 թվականի հոկտեմբերին հարցազրույցի ժամանակ Նանդան հաղորդել է, որ Clocky-ների վաճառքի քանակը անցավ 500 000-ը։ Clocky-ի հաջողության պատմությունը Հարվարդի բիզնեսի դպրոցն օգտագործում է որպես դասապրոցեսի քեյսերից մեկը[5]։

Շնոբելյան մրցանակը այս հայտնագործության համար տրվել է հենց «Տնտեսագիտություն» նոմինացիայում, քանի որ «մարդիկ ԻՐՈՔ անկողնուց վեր են կենում»՝ այդպիսով աշխատանքային օրվան ժամանակ ավելացնելով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The 2005 Ig Nobel Prize Winners на сайте Improbable Research». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Согласно инструкции на русском языке (в оригинале — 3 фута).
  3.   Прототип на канале Nanda Home
  4. 4,0 4,1 Case Study #1: The Reluctant Entrepreneur. Публикация на сайте журнала «Inc.»
  5. «HBS Cases: Clocky, the Runaway Alarm Clock на сайте Harvard Business School». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել