Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Bugatti (այլ կիրառումներ)

Բուգատի, ֆրանսիական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն։ Հիմնադրվել է 1909 թվականին գերմանական Մոլշեիմ (Molsheim, Alsace) քաղաքում։ Ընկերությունը հիմնադրել է Էտտորե Բուգատին, ում անունով հետագայում անվանվել է։ Բուգատիի մեքենաները հայտնի են եղել իրենց գեղեցկությամբ, քանի որ Էտտորե Բուգատին արվեստագետների ընտանիքից էր և գնահատում էր արվեստը։ Էտտորե Բուգատիի մահը 1947 թվականին ընկերության գոյության հարցը վտանգի տակ դրեց, քանի որ իր հետնորդը՝ իր որդի Ջեան Բուգատին, մահացել էր ավելի շուտ։ Մինչև հիմնադրի մահը արտադրվել է ընդամենը 8000 մեքենա։ 1950 թվականին ընկերությունը արտադրեց վերջին մեքենան, ինչից հետո 1960 թվականին ընկերությունը դարձավ այլ ընկերության մաս՝ հիմնականում ինքնաթիռների մասեր արտադրելով։ 1990 թվականին իտալական ընկերությունը գնեց Բուգատի բրենդը և վերականգնեց այն որպես մեքենա արտադրող ընկերություն։ Ներկայումս Բուգատին գտնվում է Volkswagen Group ընկերության մեջ։

Bugatti
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1998
ՎայրՄոլսեմ
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենStephan Winkelmann? և Christophe Piochon?
Արդյունաբերությունautomobile vehicle manufacturing?[1]
Հասույթ320 մլն € (2021)
Աշխատողների թիվ297 մարդ (2016)
Մայր ընկերությունBugatti Rimac?[2] և Volkswagen Group[3]
ՆախկինBugatti Automobili?
ՍեփականատերBugatti Rimac?[2] և Volkswagen Group[3]
Կայքbugatti.com(անգլ.)
 Bugatti Automobiles S.A.S. Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
1938 Bugatti 57SC Atlantic

Պատերազմի ժամանակ Էտտորե Բուգատին գտնվում էր Փարիզում, սակայն վերադարձավ Մոլշեիմ ընկերությունը վերականգնելու նպատակով։ 1919 թվականին՝ ընդամենը 4 ամիս անց, Փարիզի 15-րդ ավտոսալոնում Բուգատին ներկայացրեց երեք նոր մեքենա[4]։ Դրանք ունեին չորս մխոցանի 1.36 լիտր աշխատանքային ծավալով շարժիչներ։ Այդ մեքենաներն էին Type 13, Type 22, Type 23, որոնցից մեկը նախատեսված էր մրցույթների համար[4]։

Մրցարշավներ խմբագրել

 
1933 Bugatti Type 59 Grand Prix

Բուգատի ընկերությունը մեծ նվաճումներ է ունեցել բազմաթիվ մրցարշավներում։ 1929 թվականին Բուգատին հաղթեց Մոնակոյի առաջին Գրանպրին։ Հետագայում՝ 1937 և 1939 թվականներին, Բուգատին նաև հաղթեց ֆրանսիական Լեմանի 24 ժամերը մրցույթում։ Բուգատիի մեքենաները շատ հաջողություններ ունեցան։ Մասնավորապես, Bugatti Type 10 մեքենան բոլոր մրցույթներում գրավում էր առաջին չորս հորիզոնականները։ Իսկ 1924 թվականին արտադրված Type 35-ը համարվում է ամենահաջողակ մեքենան, քանի որ ունեցել է 2000-ից ավել հաղթանակներ։ Բուգատին նաև հաղթել է 1925-1929 Targa Florio մրցարշավը։ Louis Charon-ը Բուգատիի ամենահաջողակ վարորդն էր, ում անունով հետագայում 1999 թվականին անվանվեց Bugatti 18/3 Chiron կոնցեպտային մեքենան։

Օդագնացություն խմբագրել

 
Bugatti 100P replica

1930 թվականին Բուգատին սկսեց աշխատանքները՝ նոր մրցույթային ինքնաթիռ ստեղծելու նպատակով։ Ինքնաթիռը անվանվեց Bugatti 100P և նախատեսված էր գերմանական ինքնաթիռների մրցույթին մասնակցելու համար։ Սակայն այն երբեք չթռավ[5][6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

 
Bugatti Veyron Spoiler

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուգատիի գործարանը ամբողջովին ավերվել էր ռմբակոծումների պատճառով։ Պատերազմից հետո Էտտորեն կառուցեց նոր գործարան Փարիզի արվարձաններում։ Պլանավորեց նաև ստեղծել երկու նոր մեքենա՝ Type 73, Type 73C, որոնցից մեկը պետք է մրցույթային լիներ։ Հիմնադրի մահից հետո 3.75 լիտր աշխատանքային ծավալով շարժիչի ստեղծման աշխատանքները դադարեցվեցին, և ընկերությունը 1952 թվականին վերջին անգամ ներկայացավ Փարիզի ավտոսալոնում[7]։

Ընկերության վերադարձը խմբագրել

 
Romano Artioli

1987 թվականին իտալացի գործարար Ռոմանո Արտիոլին գնեց Բուգատի բրենդը և ստեղծեց Bugatti Automobili Spa-ն։ Բուգատին վարձեց Giamapolo Benedini ճարտարապետին, որպեսզի նա նախագծի նոր գործարանը։ Գործարանը կառուցվեց իտալական Կամբոգալիանո քաղաքում։ 1989 թվականին Լամբորգինիի հայտնի ինժեներները նախագծեցին նոր մեքենա, որը անվանվեց Bugatti EB110 GT։ Bugatti EB110 GT-ը ներկայացվում էր որպես ժամանակի ամենալավ մեքենան։ Նախկին ինժեներ Mauro Forghieri ը դարձավ ընկերության ղեկավարը։ Հետագայում Բուգատիի սեփականատեր ընկերությունը գնեց նաև Լոտուս ընկերությունը։

Bugatti EB110 խմբագրել

 
Bugatti EB110 GT 1991

Bugatti EB110-ը արտադրվեց 1991-1995 թվականներին։ Մեքենան ուներ 3.5 լիտր աշխատանքային ծավալով, չորս տուրբոմղիչներով, V12 կոնֆիգուրացիայի շարժիչ։ Շարժիչը զարգացնում է 560 ձիաուժ կամ 412ԿՎ հզորություն, լիաքարշակ համակարգի շնորհիվ մեքենան 0-100 կմ/ժ-ի հասնում էր ընդամենը 4.2 վայրկյանում։ EB110-ը նաև շատ թեթև էր ժամանակի համար՝ ընդամենը 1600 կգ և կարողանում էր հասնել 343 կմ/ժ արագության։ Մեքենան օգտագործում է նաև շատ մասեր պատրաստված Carbon Fiber-ից։ Հետագայում 1992 թվականին թողարկվեց ավելի հզոր տարբերակը, որը անվանվեց EB110 Super Sport։ EB110 SS-ի շարժիչը ավելի հզոր էր, զարգացնում էր 612 ձիաուժ կամ 450ԿՎ։ Մաքսիմալ արագությունը 348 կմ/ժ էր, իսկ 0-100կմ/ժ-ի հասնում էր 3․2վ-ում։ Հետագայում՝ 1995 թվականին, ներկայացվեց չորս դռնանի EB112 տարբերակը, սակայն այն երբեք չարտադրվեց։

Volkswagen AG-ի կազմում խմբագրել

 
Bugatti Chiron կոնցեպտ

1998 թվականին Volkswagen AG-ն գնեց Բուգատի բրենդը։ Առաջին կոնցեպտը ներկայացվեց 1998 թվականին Փարիզի ավտոսալոնում և անվանվեց EB118։ Մեքենան ուներ 408կվ հզորությամբ և 548 ձիաուժով W-18 կոնֆիգուրացիայի շարժիչ։ 1999 թվականին այն ներկայացվեց նաև Ժնևի ավտոսալոնում։ Հաջորդ կոնցեպտը անվանվեց EB218, որը հետագայում 1999 թվականին ներկայացվեց Ժնևի ավտոսալոնում և վերանվանվեց 18/3 Chiron։ Bugatti Automobili S.A.S-ը սկսեց իր առաջին սահմանափակ արտադրության մեքենայի նախագիծը 1998 թվականին։

Բուգատի Վեյրոն (Bugatti Veyron) խմբագրել

 
Bugatti Veyron-ը Tokyo-ի ավտոսալոնում
 
Bugatti Veyron Hermes interior

Վեյրոնը ներկայացվեց 1999 թվականին Տոկիոյի ավտոսալում, սակայն արտադրությունը սկսեց միայն 2005 թվականին։ Ընկերությունը պլանավորում էր ստեղծել աշխարհի ճանապարհային օգտագործման ամենաարագ մեքենան։ Առաջին թողարկված տարբերակը Bugatti Vayron EB 16.4-ը ուներ կենտրոնում տեղադրված շարժիչ, որը ուներ W-16 կոնֆիգուրացիա, չորս տուրբոմղիչ, ութ լիտր աշխատանքային ծավալ, 746կՎ հզորություն և զարգացնում էր 1001 ձիաուժ[8][9]։ Մեքենա ուներ լիաքարշակ համակարգ, որի շնորհիվ 0-100 կմ/ժ-ի հասնում էր 2.5վ-ում։ Մաքսիմալ արագությունը 407կմ/ժ է, իսկ գինը մոտ մեկ միլիոն դոլար։

Bugatti Veyron 16.4 Grand Sport խմբագրել

 
Bugatti Veyron Grand Sport
 
Bugatti Veyron Grand Sport

Bugatti Veyron 16.4 Grand Sport-ը Bugatti Veyron 16.4-ի առանց տանիքի տարբերակն է։ Առաջին անգամ ցուցադրվել է Pebble Peach-ի ցուցահանդեսում։ Տանիքը տեղադրված վիճակում մեքենայի մաքսիմալ արագությունը չի տարբերվում Veyron 16.4-ից, սակայն առանց տանիքի մեքենայի արագությունը չի կարող գերազանցել 369կմ/ժ-ը։ Արտադրությունը սկսվել է 2009 թվականին։ Արտադրվել է 150 մեքենա, որոնցից յուրաքանչյուրի գինը 1.6 միլիոն դոլար է։

Bugatti Veyron 16.4 Super Sport խմբագրել

 
Bugatti Veyron Super Sport
 
Bugatti Veyron Super Sport

Bugatti Veyron 16.4 Super Sport-ը ավելի արագ և հզոր Veyron 16.4-ի տարբերակն է։ Արտադրությունը սկսվել է 2010 թվականին, սակայն սահմանափակվել ընդամենը 30 օրինակով։ Շարժիչի հզորությունը 1200 ձիաուժ է կամ 880ԿՎ, լիաքարշակ համակարգը թույլ է տալիս նրան 0-100կմ/ժ-ի հասնել 2.46 վայրկյանում։ Մաքսիմալ արագությունը 431.072կմ/ժ է, որը մեքենայի համար ապահովում է աշխարհի ամենաարագ ճանապարհային և արտադրվող մեքենայի կոչումը։ Veyron SS-ը արժե 2.6 միլիոն դոլար։

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse խմբագրել

 
Blue Bugatti Veyron Grand Sport Vitesse
 
2013 Bugatti Veyron Grand Sport Vitesse

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse-ը Bugatti Veyron 16.4 Super Sport-ի առանց տանիքի տարբերակն է։ Մեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականին Ժնևի ավտոսալոնում։ Շարժիչի հզորությունը 1200 ձիաուժ է կամ 880ԿՎ, լիաքարշակ համակարգը թույլ է տալիս նրան 0-100կմ/ժ-ի հասնել 2.5 վայրկյանում։ Առանց տանիքի վիճակում մեքենայի մաքսիմալ արագությունը 375կմ/ժ է։

Արտադրության ավարտը խմբագրել

 
Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse La Finale
 
Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse La finale

Bugatti Veyron 16.4-ի արտադրությունը ավարտվեց 2015 թվականին։ Ընդհանուր արտադրվել է 450 մեքենա։ Վերջին օրինակը Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitesse "La Finale" ներկայացվեց 2015 թվականին Ժնևի ավտոսալոնում՝ եզրափակելով աշխարհի ամենաարագ մեքենայի տասնամյա պատմությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIRENE (ֆր.)
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20211106160616/https://www.bugatti.com/media/news/2021/bugatti-and-rimac-begin-cooperation/
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20210706190707/https://www.bugatti.com/media/news/2021/bugatti-to-form-part-of-a-new-joint-company/
  4. 4,0 4,1 «Automobilia». Toutes les voitures françaises 1920 (salon [Oct] 1919). Paris: Histoire & collections. Nr. 31: 63. 2004.
  5. «Bugatti Model 100 at the EAA Museum». Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
  6. «Bugatti Aircraft Association – 100P Airplane». Bugattiaircraft.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Automobilia». Toutes les voitures françaises 1953 (salon Paris oct 1952). Paris: Histoire & collections. Nr. 14: Pages 6 & 10. 2000.
  8. «Bugatti: 1,001 horsepower, $1.24 million». Cable News Network LP, LLLP. 2005 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  9. «Manufacturing the Veyron». Bugatti Automobiles S.A.S. 2011 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bugatti» հոդվածին։