Տիեզերական ռոք կամ Սփեյս ռոք(անգլ.՝ Space rock), երաժշտական ժանր, որը համատեղում է փսիխոդելիկ ռոքը, էլեկտրոնային երաժշտության տարրեր և տիեզերական թեմատիկան։ Սփեյս ռոքին բնորոշ է սինթեզատորների ակտիվ կիրառումը, փորձարկումները կիթառի հնչողության հետ, շարունակական, մթնոլորտային կատարումներն ու գիտական ֆանտաստիկայից ներշնչված տեքստերը։

Տիեզերական ռոք
Ծագման ժամանակ1968
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն

Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է 1970-ական թվականներին, այնպիսի փսիխոդլիկ ռոք խմբերի մասին, ինչպիսիք են Hawkwind-ը, Gong-ը և Փինք Ֆլոյդը։ 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին սփեյս ռոքը վերածնվել է բրիտանա-ամերիկյան ալտերնատիվ բեմում` ոգեշնչվելով ինչպես փսիխոդելիկայի դասականների փորձերով, այնպես էլ` շուգեյզով, սթոուներ-մեթալով և նոյզ-փոփով։ Նոր սփեյս ռոքի բնորոշ ներկայացուցիչներ կարելի է կոչել այնպիսի կատարողների, ինչպիսիք են Ozric Tentacles, Spacemen 3, Loop, The Telescopes, Flying Saucer Attack, Bardo Pond, Comets on Fire, Starset:

Նոր սփեյս ռոքի բնորոշ գծերն են մինիմալ ռիթմերը, հաճախ նուրբ, երազային վոկալը[1]։ Ըստ AllMusic-ի հոդվածագրի` բացի պրոգրեսիվ ռոքը, նոր սփեյս ռոքի վրա ազդել են կրաուտռոքը, ակադեմիական մինիմալիզմը և The Jesus and Mary Chain խմբի նոյս-փոփ կատարումները[1]։ Բացի դրանից, Spacemen 3 և Loop ստեղծագործության վրա ուժեղ ազդեցություն է ունեցել The Stooges խմբի գործունեությունը, հատկապես` նրանց դեբյուտային ալբոմը` կիթառի կեղտոտ, ծանր ձայնով և մինիմալիստական մեղեդիով, ինչպես նաև` էլեկտրոնային ռոքի առաջամարտիկ Suicide խումբը[2][3]։

Ներկայացուցիչներ խմբագրել

  • Փինք Ֆլոյդ (ստեղծագործական վաղ շրջան)
  • Hawkwind
  • Rockets
  • Gong
  • Eloy
  • Space
  • Spacemen 3
  • Starset
  • Quickspace
  • Loop
  • Մյուզ[4]
  • Failure
  • The Telescopes
  • Flying Saucer Attack
  • Bardo Pond
  • Spiritualized
  • Windy & Carl
  • Comets on Fire
  • Ozric Tentacles
  • Zodiac
  • Angels & Airwaves

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Жанр: спейс-рок на AllMusic
  2. Spacemen 3 на All Music Guide
  3. Loop на All Music Guide
  4. Simpson, Dave (2006 թ․ հունիսի 30). «Muse, Black Holes and Revelations». The Guardian (անգլերեն). Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. «Black Holes and Revelations has the usual industrial dollop of space-metal lunacy but Bellamy's musical vision has undergone a big bang.»