Վիքիպեդիայի խորությունը (անգլ.՝ Depth) չափանիշ է, որը բնութագրում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի զարգացվածության աստիճանը։ Խորության վրա ազդում են հոդվածների և էջերի, դրանցում կատարված խմբագրումների քանակները։ Սրանք, հեղինակների կարծիքով, ցույց են տալիս, թե որքան է զարգացած տվյալ լեզվով Վիքիպեդիան։ Անուղղակիորեն ազդում են նաև Վիքիպեդիայի անավարտ հոդվածները։

Վիքիպեդիայի շատ մասնակիցներ կարծում են, որ խորությունը իրականում ցույց է տալիս ոչ թե հոդվածների որակը, այլ տվյալ լեզվով Վիքիպեդիայի համայնքի զարգացվածության աստիճանը։ Ինչպես կարելի է նկատել խորության բանաձևից, որքան մեծ է նախագծում խմբագրումների և/կամ ոչ հոդվածների քանակը, այնքան «խորն» է տվյալ լեզվի Վիքիպեդիան։

Սահմանում խմբագրել

Վիքիպեդիաների վիճակագրության մեջ խորությունը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

  , որտեղ

Բանաձևը մաթեմատիկական ձևափոխություններով կարելի է պարզեցնել և բերել այս տեսքի՝

 

Վիճակագրություն խմբագրել

Հայերեն Վիքիպեդիայի խորությունը 2024 թվականի Մայիսի 8-ի, ժամը՝ 17:39 (UTC) դրությամբ կազմում է 63.2 (հաշվի է առնվում, որ Edits = 9 930 129, Total = 1 139 677, NonArticles = 831093, Articles = 308 584)։

50 000-ից ավելի հոդված ունեցող Վիքիպեդիաներից ամենամեծ խորությունն ունի Անգլերեն Վիքիպեդիան՝ 1250.1։

Վիքիպեդիայի բոլոր լեզուներից ամենամեծ խորությունն ունի Քրի Վիքիպեդիան (ընդամենը 12 հոդված և 2307 էջ)՝ 630220.4։

Տես նաև խմբագրել