Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վետո (այլ կիրառումներ)

Վետո (լատիներեն veto — արգելում եմ), Հին Հռոմում հռոմեացի մագիստրատի՝ մյուս մագիստրատների որոշումների վրա արգելք դնելու իրավունքը։ Հատուկ նշանակություն է ունեցել ժողովրդական տրիբունների վետո Լեհաստանում, 17-րդ դարում գործում էր, այսպես կոչված, վետո լիբերում սովորույթը, ըստ որի սեյմում որոշում ընդունելու համար պարտադիր էր ողջ կազմի համաձայնությունը։ Բուրժուական պետություններում վետո օրենսդիր մարմնի ընդունած օրինագիծը գործողության մեջ մտցնելուց հրաժարվելու պետության գլխի իրավունքն է։ Ձևավորվել է միապետություններում, գործադիր իշխանության (ներկայացնում էր թագավորը) և պառլամենտի միջև ստեղծված հավասարակշռության շրջանում։ Միապետների վետոյի իրավունքը բացարձակ էր․ օրինագիծը վերջնականապես մերժվում էր և հետագա քննարկման չէր դրվում։ Պառլամենտարիզմի և կառավարության լիիշխանության հաստատմամբ թագավորը գործնականորեն կորցրեց վետոյի իրավունքը (Անգլիայում, օրինակ, վերջին անգամ կիրառվել է 1707 թվականին), թեև ձևականորեն մինչև այժմ պահպանվում է։ Ժամանակակից բուրժուական երկրների մեծ մասում վետոյի իրավունքը վերապահված է պետության գլխին։ Վերջինս պառլամենտի ընդունած օրինագիծը մերժելիս այն վերադարձնում է նոր քննարկման այսպես կոչված, հետաձգված (սուսպենզ) վետո։ Եթե օրինագիծը երկրորդ անգամ է ընդունվում, ապա այն առանց պետության գլխի սանկցիայի մտնում է ուժի մեջ։ Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, մերժված օրինագիծը որոշակի ժամանակահատվածում պառլամենտում նոր քննարկման չդրվելու դեպքում համարվում է վերացված, եթե այդ ընթացքում պառլամենտի պալատները նիստ չեն հրավիրում (այսպես կոչված վետոն գրպանում է, այսինքն ապահովված է)։ Սոցիալիստական երկրների սահմանադրություններով պետության ղեկավարին վետոյի իրավունք չի տրվում։ Միջազգային իրավունքում վետո է համարվում Անվտանգության խորհրդի մշտական անդամների միասնականության բացակայությունը (միաձայնության սկզբունք

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 384