Սպառողական զամբյուղ, ապրանքների խումբ, որն ունի սպառողի համար առավելագույն օգտակարություն։ Այն գնորդի կողմից ընտրված ապրանքների ու ծառայությունների ամբողջությունն է, որը սպառողի համար ունի որոշակի արժեք, այսինքն՝ սպառողը պատրաստ է դրա համար վճարել։