Սուրբ Կարապետ եկեղեցի (Եկատերինբուրգ)

Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցի Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում։ Գտնվում է Տվերիտինա փողոց 54-ում։ Ուրալի դաշնային շրջանի հայկական առաջին եկեղեցին է[1]։

Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church of St. Karapet, Yekaterinburg Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կրրառումներ)
Եկեղեցու զարդարանքը

Եկեղեցու կառուցումն սկսվել է 2005 թվականին, նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2006 թվականի վերջին (այդ թվականին Ռուսաստանում հայտարարվել էր Հայաստանի տարին[2]), սակայն շինարարությունը ձգձգվել է, և եկեղեցու կառուցումն ավարտվել, ու այն օծվել է միայն 2013 թվականի հոկտեմբերի 14-ին[3]։ Եկեղեցու կառուցումը վերահսկել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը[2]։

Պատմություն խմբագրել

Սվերդլովսկի մարզում ապրում է մոտ քսան հազար հայ[4], այդ պատճառով էլ եկեղեցու կառուցումը համայնքի համար գերակա խնդիր էր։

Սվերդլովսկի մարզի նահանգապետը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կաթողիկոսին հրավիրել Սվերդլովսկի մարզ ու մասնակցել հայկական եկեղեցու օծմանը[5]։

Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ որոշվել է եկեղեցին օծել ի պատիվ սուրբ Հովհաննես Մկրտչի (սուրբ Կարապետի)։ Առաջին քարի հանդիսավոր տեղադրմանը ներկա է եղել Նոր Նախիջևանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը[6]։

Ճարտարապետական ոճ խմբագրել

Քանի որ Ուրալի խիստ կլիմային հարավային քարը չէր դիմանա, որոշվել է Հայաստանից տարված տուֆով միայն եկեղեցին երեսապատել։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերի հայկական ավանդական ոճով՝ օգտագործվելով ավելի ուշ շրջանի զարդանկարներ։ Եկեղեցու մակերեսը 15×25 մետր է, բարձրությունը՝ 33 մետր։ Եկեղեցու ծրագրում ընդգրկված է եղել 200 մարդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Церковь «Сурб Карапет»
  2. 2,0 2,1 В Екатеринбурге будет построена армянская церковь
  3. В Екатеринбурге освящен храм Армянской апостольской церкви
  4. «Община Урала». Региональная общественная организация «Армянская община «Ани-Армения». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Армянская церковь будет построена в Екатеринбурге
  6. «Сурб Карапет». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կարապետ եկեղեցի (Եկատերինբուրգ)» հոդվածին։