Ռեմի Վերկուտր

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռեմի Վերկուտր (ֆր.՝ Rémy Vercoutre; հունիսի 26, 1980(1980-06-26)[1][2][3], Grande-Synthe), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Խաղում է ֆրանսիական «Կան» ակումբում, որպես դարպասապահ։

Ռեմի Վերկուտր
ֆր.՝ Rémy Vercoutre
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1980(1980-06-26)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Գրանդ Սիթի
Հասակ 185
Քաշ 78
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Կան
Համար 1
Պատանեկան կարիերա
Ֆրանսիա Մոնպել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2002 Ֆրանսիա Մոնպել 36 (0)
2002—2014 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 77 (-50)
2004—2005 Ֆրանսիա Ստրասբուրգ 5 (0)
2014—մինչև հիմա Ֆրանսիա Կան 86 (-125)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեմի Վերկուտրը եղել է ֆրանսիական «Մոնպել» ակումբի սան։ 1998/1999 մրցաշրջանում կայացավ Ռեմիի դեբյուտը դեպի ակումբի հիմնական կազմ։ 2000/2001 մրցաշրջանում «Մոնպել» ակումբը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգայում։ Ակումբի մարզչական կազմը Ռեմին շանս տրվեց դառնալու թիմի առաջին դարպասապ։ Առաջնությունում Վերկուտրը խաղաց 20 խաղ, իսկ «Մոլպելը» կարողացավ զբաղեցնել երրորդ տեղը և ստանալ իրավունք հանդես գալու Ֆրանսիայի առաջին լիգայում։

2002 թվականին Ռեմին տեղափոխվեց Լիոնի «Օլիմպիկ» ակումբ, որտեղ դարձավ ակումբի երկրորդ դարպասապահը (Գրեգորի Կուպեից հետո)։ Ռեմիի Դեբյուտը «Օլիմպիկ» ակումբ կայացել է 2002 թվականի հոկտեմբերի 20-ին, «Այաչո» ակումբի դեմ խաղում, որտեղ Վերկուտրը անցկացրեց ամբողջ խաղը, իսկ թիմը կարողացավ հաղթել 1:0 հաշվով։ 4 ամիս անց՝ 2003 թվականի փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Ռեմիի երկրորդ խաղը։ «Մոնպելի» մրցակիցը ֆրանսիական «Ռենա» ակումբն էր։ Խաղը ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ տան տերերի՝ Մոնպելցիների։

Չնայած այն բանին, որ Ռեմին 2002/2003 մրցաշրջանում անցկացրել էր ընդամենը 2 խաղ, դա չխանգարեց նրան դառնալու Ֆրանսիայի չեմպիոն։

2003/2004 մրցաշրջանում Վերկուտրը կրկին անցկացրեց 2 խաղ, և կարողացավ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի երկրորդ տիտղոսը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռեմին դեբյուտեց Չեմպիոննների լիգա, 17-րդ րոպեին փոխարինման դուրս գալով ակումբի առաջին դարպասապահի՝ Գրեգրի Կուպեի փոխարեն։ Մրցակիցը իսպանական «Ռեալ Սոսեյդատն» էր։ Խաղն ավարտվեց տան տերերի օգտին՝ 1:0 հաշվով։ 78-րդ րոպեին Ժունիոն դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակ։

2003/2004 մրցաշրջանի ավարտին Ռեմին վարձակալվեց «Ստրասբուրգ» ակումբի կողմից։ Դեբյուտային խաղը տեղի ունեցավ 2004 թվականի օգոստոսի 7-ին, «Բաստին » ակումբի դեմ խաղում, որտեղ Ստրասբուրգցիները կարողացան հաղթել 2:1 հաշվով։ Ֆրանսիայի առաջնությունում Ռեմին կարողացավ անցկացնել 5 խաղ, դառնալ Լիգայի գավաթի հաղթող։ Վարձակալությունը ավարտվեց, և Ռեմին ստիպված եղավ վերադառնալ իր հին ակումբ՝ «Օլիմպիկ», և նորից նստեց պահեստայիններին նստարանին։ Չնայած այն բանի, որ Ռեմին ակումբի երկրորդ դարպասապահն էր, կարողացել էր արժանանալ Ֆրանսիայի եռակի չեմպիոնի կոչմանը (2006-2008), 2006 թվականի սուպերգավաթի և 2008 թվականի Ֆրանսիայի գավաթի տիտղոսներին։

2012 թվականի ամռանը, երբ Ուգո Լյորիս տեղափոխվեց ագնլիական «Տոտնեհեմ», Ռեմին դարձավ ակումբի առաջին դարպասապահը։ Դարպասապահը իր կարիերայի կեսից ավելին անցկացրել էր պահեստայիններին նստարանին՝ փոխարինելով Լյորիսին և Կուպեին։ Ռեմին իր մեծ ձեռքբերումներից է համարում հենց դա՝ ակումբում համար առաջին դարպասապահ դառնալը։ Սակայն, 2013 թվականի ամռանը, Ռեմին ստացավ ծանր վնասվածք, և ստիպված եղավ բաց թողնել ակումբի մի շարք հանդիպումներ։ Նրա բուժումը տևեց կես տարի[4]։

2014 թվականի ամռանը, Վերկուտրը «Կանոմ» ակումբի հետ ստորագրեց երկամյա պայմանագիր[5]։ Նոր թիմում դարպասապահը ստացավ իր կայուն տեղը հիմնական կազմում, մասնակցելով ակումբի բոլոր խաղերում, խաղի սկզբից մինչև վերջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Լիոնի"Դարպասապահ" Վերկուտրի բուժումը տևեց կես տարի». www.ua-football.com. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  5. ««Լիոն»-ի դարպասապահ Վերպուտրը տեղափոխվել է «Կան» ակումբ՝ Sports.ru». Sports.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմի Վերկուտր» հոդվածին։