Ջոն Ցիմմերման
Ջոն Ցիմմերման (անգլ.՝ John Zimmerman, նոյեմբերի 26, 1973, Բիրմինգհեմ), ամերիկացի գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Զուգընկերուհու՝ Կյոկյո Ինայի հետ՝ ԱՄՆ եռակի չեմպիոն (2000-2002), Աշխարհի և Չորս մայրցամաքների առաջնությունների մրցանակակիր։ Ներկա պահին՝ մարզիչ։
Ջոն Ցիմմերման | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 26, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բիրմինգհեմ |
183 սանտիմետր[1] | |
Քաշ՝ | 83 կիլոգրամ[1] |
Կարիերա խմբագրել
Ջոնը չմուշկներով սկսել է սահել երեք տարեկանում։ Նրա առաջին զուգընկերուհին եղել է Բրայ Տիբոլդը։ Այնուհետև նրա զուգընկերուհին է դարձել Ստեֆանի Ստիգլերը, ում հետ էլ ազգային առաջնությանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Գեղասահորդի համար ամենահաջողակ զուգընկերը դառնում է Կյոկյո Ինան։ Զույգը մարզվում էր Հակենսակում՝ Թամարա և Իգոր Մոսկվինների ղեկավարությամբ։ Ռուս մարզիչների ղեկավարությամբ Ինա/Ցիմմերման զույգը երեք անգամ հաղթել է ԱՄՆ-ի առաջնությանը, բազմիցս դարձել է Գրան-Պրի էտապի մրցանակակիր, իսկ 2002 թվականին նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, ինչից հետո էլ ավարտել է սպորտային կարիերան։
Մարզական կարիերան ավարտելուց հետո մասնակցում է տարբեր շոուների.
- 2004թ.-ից մինչ այսօր՝ «Stars on Ice»,
- 2006թ.՝ «Skating with Celebrities»-ում՝ կանադական դերասանուհի Ջուլիան Ռեյնոլդսի հետ,
- 2008թ.՝ «Աստղային սառույց» Ռոսիա 1 հեռուստաալիքով՝ հեռուստա և ռադիոյի հաղորդավար Ֆյոկլա Տոլստոյի հետ[2],
- 2010թ.՝ «Thin Ice»՝ պարեր սառույցի վրա աշխարհի չեմպիոն Շե-Լինն Բուրնի հետ
Բացի դրանից, Ջոնը կնոջ՝ Սիլվիա Ֆոնտանայի հետ աշխատում է «The Saveology Ice Complex»-ում[3], որտեղ նա մարզում է 2010 թվականի ԱՄՆ չեմպիոն Քեյդի Դեննիին և Ջերեմի Բարետտային։ 2012 թվականի ապրիլի 2-ին Ջոն Ցիմմերմանը և Սիլվիա Ֆոնտանան ծնողներ են դարձել։ Նրանք աղջիկ են ունեցել՝ Սոֆյան։
Ելույթների արդյունքները խմբագրել
- Կ. Ինայի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1998—1999 | 1999—2000 | 2000—2001 | 2001—2002 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | |||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 9 | 7 | 7 | 3 |
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն | 2 | 3 | ||
Գեղասահքի ԱՙՄՆ առաջնություն | 2 | 1 | 1 | 1 |
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ | 5 | 4 | ||
Trophée Lalique | 2 | 4 | 3 | 2 |
Skate America | 5 | 5 | 4 | 2 |
Bofrost Cup on Ice | 2 | |||
Cup of Russia | 3 | 4 | ||
Skate Canada | 2 |
- Ս. Ստիգլերի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1995—1996 | 1996—1997 |
---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 15 | |
Գեղասահքի ԱՄՆ առաջնություն | 4 | 3 |
Trophée Lalique | 6 | |
Skate America | 3 |
- Բ. Տիբոլդի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1994—1995 |
---|---|
Գեղասահքի ԱՄՆ առաջնություն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ «Наталья Бестемьянова и Джон Циммерман в гостях у Фёклы Толстой и Петра Фадеева». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Figure Skating Instructors of «The Saveology Ice Complex»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Pairs on Ice: К. Ина и Д. Циммерман Արխիվացված 2007-08-18 Wayback Machine
- Официальный сайт Д. Циммермана Արխիվացված 2018-08-21 Wayback Machine
- К. Ина и Д. Циммерман на официальном сайте "Stars on Ice"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ցիմմերման» հոդվածին։ |