Պերմի ժամանակաշրջան, Երկրի պատմության պալեոզոյան դարաշրջանի վերջին՝ 6-րդ ժամանակաշրջանը։ Սկսվել է 225 միլիոն տարի առաջ (ըստ ռադիոլոգիական մեթոդներով որոշման) և տևել 40 միլիոն տարի։ Պերմի ժամանակաշրջան անվանումը տվել է անգլիացի երկրաբան Ռ․ Մուրչիսոնը 1841 թվականին Ռուսաստանում անցկացված էքսկուրսիայից հետո։ ԱՄՆ-ում ընդունված է Պերմի ժամանակաշրջան ստորաբաժանել ստորին (P1), միջին (P2) և վերին (P3) մասերի։ Պերմի ժամանակաշրջանում ավարտվել են հերցինյան լեռ նակազմական շարժումները, որոնք հատկապես ուժեղ են եղել Ուրալա-Տյանշանյան, Հերցինյան և Սպպալաչյան գեոսինկլինալային գոտիներում, աշխուժացել հրաբխականությունը (հիմքային լավաների ամենախոշոր արտավիժումներ եղել են Սիբիրական պլատֆորմում՝ արտահայտված տրապների ձևով), տեղի է ունեցել Երկրի պատմության ամենախոշոր ռեգրեսիաներից մեկը, որի հետևանքով փոքրացել են ծովերի մակերևույթները և տեղի ունեցել կլիմայական փոփոխություններ։ Պերմի ժամանակաշրջանի կենդանական և բուսական աշխարհը բազմազան է եղել։ Առաջին անգամ ի հայտ է եկել փշատերև բուսականությունը։

Կոլորադոյի սարավանդը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 276