Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

տուն-թանգարան

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907 թթ.) հայրական տան հիման վրա։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունՊռոշյան 4, Աշտարակ, Արագածոտնի մարզ, Հայաստան
Կազմված էՊերճ Պռոշյանի կիսանդրի
ՀասցեՊռոշյան փող., 10[1]
Հիմնադրվել է1948
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 16-ին մեծանուն գրողի ծնված տան տեղում։ Սկզբում թանգարանն իրենից ներկայացրել է Պռոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները, հետագայում՝ 1965 թվականին կառուցվել է ևս մեկ սենյակ։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1990 թվականին։ Շենքում կա նաև մառան, թոնրատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դդ. պղնձե, կավե, փայտյա կենցաղային իրեր, սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերվող նյութեր, նկարներ, անձնական իրեր։

Թանգարանը հիմնադրվել է, գրող, սովետահայ գրողների միության առաջին քարտուղար Վահրամ Ալազանի, ջանքերով, Աշտարակում՝ որպես աքսորավայր գտնվելու ժամանակ («Իմ կյանքի ողբերգությունը»Մարո Ալազան)։

 
Պերճ Պռոշյանի հուշարձանը թանգարանի բակում, քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

Ցուցադրություն խմբագրել

Հուշային տանը կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ։

Տուն-թանգարանն ունի 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնք ներկայացնում են Պռոշյանի գրական, մանկավարժական, հասարակական գործունեությունը[2]։ Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը։

Թանգարանի բակում է գտնվում Պերճ Պռոշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

Միջոցառումներ խմբագրել

Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Պռոշյան 4 հասցեում։

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.1/31


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել