Պարանոց,  մարմնի ողնաշարային հատվածը, որն իրար է միացնում է գլուխն ու մարմինը[1]։ Պարանոց է անվանվում գլխի և ուսերի միջև ընկած հատվածը[2]։ Պարանոցն իրականացնում է կենսականորեն անհրաժեշտ մի շարք գործառույթներ և խոցելի մարմնի մաս է։ Պարանոցով է անցնում այնպիսի սնուցման ուղիներ, ինչպիսիք են՝ կերակրափողը, կոկորդը, շնչափողը և գլխուղեղի արյուն մատակարարող անոթները։ Պարանոցի ողերն ու մկանները ապահովում են գլխի շարժողունակությունը։

Մարդու պարանոցը

Պատմության մեջ կենդանական աշխարհում պարանոցի առկայությունն արձանագրվել է տիկտաալիկ կենդանու մոտ, որն ապրել է Դևոնի ժամանակաշրջանի վերջում՝ մոտ 375 միլիոն տարի առաջ։ Սակայն մարմնի այդ մասի ձևավորումը հնարավոր է եղել ավելի վաղ՝ մոտ 400 միլիոն տարի առաջ, երբ հնագույն ձկների մարմնում ձևավորվել է շնչառական նոր մարմին՝ թոքեր[3]։

Մի շարք կենդանիների մոտ, օրինակ՝ ընձուղտի պարանոցը, կարող է լինել անհամեմատ երկար, ինչը լրացուցիչ գործառույթի հնարավորություն է տալիս, որն էլ պայմանավորված է սնվելու ձևի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Шея». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Аристотель, О частях животных. Книга четвертая
  3. История шеи: почему выход на сушу оказался для рыб судьбоносным

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանոց» հոդվածին։