Ջեյսոն Չենդլեր Ուիլիամս (անգլ.՝ Jason Chandler Williams, 1975 թվականի նոյեմբերի 18-ին, Բելլ քաղաք, Արևմտյան Վիրջինիա նահանգում), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Սպորտային մականունը «Սպիտակ շոկոլադ» (անգլ.՝ White Chocolate): Սովորել է Մարշալի և Ֆլորիդայի համալսարաններում ԱԲԱ-ի դրաֆտում, 1998 թվականին ընտրվել է «Սակրամենտո Քինգս» ակումբի կողմից յոթերորդ համարի տակ։ Նաև խաղացել է «Մեմֆիզ Գրիզլիս» և «Մայամի Հիտ» ակումբներում։ 2006 թվականին դարձավ ԱԲԱ-ի չեմպիոն «Մայամի Հիտ» ակումբի թիմում։ Եվ «Մայամի Հիթ» թիմը ներառեց նրա անունը թոփ 25 լավագույն խաղացողների մեջ[1]։ 2008 թվականին հայտարարեց կարիերայի ավարտի մասին, բայց մի տարի հետո վերադարձավ որպես ազատ գործակալ և ստորագրեց պայմանագիր «Օռլանդո Մեջիք»-ի հետ։ 2010-2011 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվեց «Մեմֆիզ Գրիզլիս»։ 2010-2011 մրցաշրջանի վերջում հայտարարեց կարիերայի ավարտի մասին։

Ջեյսոն Ուիլիամս
Jason Williams

ավարտել է կարիերան
Ակումբ ավարտել է կարիերան
Համար 55, 2, 44, 3
Ի ծնե տրված անունը Ջեյսոն Չենդլեր Ուիլիամս
Ծննդյան ամսաթիվ Նոյեմբերի 18, 1975 թվական, 41 տարեկան
Ծննդավայր Բելլ,Արևմտյան Վիրջինիա
Ազգություն Ամերիկացի
Հասակ 186 մետր
Քաշ 82 կգ․
համալսարան Մարշալի համալսարան
Ֆլորիդայի համալսարան
Դրաֆթ 7
Դրաֆթի տարի 1998
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերա սկիզբ 1998
Կարիերա ավարտ 2011
Կարիերայի պատմություն
1998–2001 Սակրամենտո Քինգս

2001–2005 Մեմֆիս Գրիզլիս
2005–2008 Մայամի Հիթ
2009–2011 Օռլանդո Մեջիք
2011 Մեմֆիս Գրիզլիս

Վաղ տարիներ խմբագրել

Ուիլիամսը ծնվել է Բելում, Արևմտյան Վիրջինա։ Նա հաճախում էր այժմ գոյություն չունեցող Դյուփոնտ ավագ դպրոցը Բել քաղաքում, որտեղ նա խաղացել է ավագ դպրոցի «Դյուփոնտ Փանտերս» բասկետբոլային ակումբում 1994 թվականին։ Եվ հասցրեց նրա թիմը մինչև նահանգային մրցույթ, եզրափակիչում պարտվելով։ Նա դարձավ միակ խաղացողը, ով կարողացավ ձեռք բերել 1000 միավոր և կատարել 500 հաջող փոխանցում։ Ուիլիամսը 1994 թվականին դարձավ Արևմտյան Վիրջինայի տարվա լավագույն խաղացող։ Ապագա ՖԱԼ-ի պրոֆեսիոնալ խաղացող Ռենդի Մոսը եղել է Ուիլիամի ավագ դպրոցի խաղընկերներից մեկը[2]։

Քոլեջի կարիերա խմբագրել

Ուիլիամսը իրականում պետք է խաղար ուսումնական բասկետբոլ Փրովիդենս քոլեջի համար, սակայն նա ընտրել է Մարշալի համալսարանը, այդ ժամանակ բասկետբոլային մարզիչ Ռիկ Բարնեզը գնացել էր Քլեմսոն։ Մարշալի համալսարանում նրա մարզիչներ էր Բիլլի Դոնովանն էր 1994-1996 թվականներին։ Երբ նրա մարզիչը գնաց Ֆլորիդայի համալսարան, Ուիլիամսը որոշեց հետևել իր մարզչին գնալով Ֆլորիդայի համալսարան։ 1996-1997 թվականներին չխաղաղալով տրանսֆերային կանոնի պատճառով, հաջորդ մրցաշրջանին նա դարձավ հարձակվող պաշտպան «Ֆլորիդա Գայթորս»-ում 1997-1998 մրցաշրջանում։ Եվ մի խաղի համար սահմանեց ռեկերդ 17 հաջող փոխանցում 1997 թվականի դեկտեմբերի 3-ին[3][4]։ Միջինում նա հավաքում էր 17.1 միավոր, կատարոււմ հաջող 6.7 փոխանցում և հաջող արգելակում էր գնդակը 2.8 անգամ։ Այնուամենայնիվ 1998 թվականի փետրվարին նրան հեռացրեցին համալսարանից հոգեմեդ դեղեր օգտագործելու համար[5]։

NBA կարիերա խմբագրել

Դրաֆթ խմբագրել

Համալսարանից հեռացվելուց հետո Ուիլիամսը որոշում է իրեն «օրիանական» սարքել ԱԲԱ-ի լիգայի համար։ Նա ընտրվեց յոթերորդ համարի ներքո 1998 թվականին, «Սակրամենտո Քինգս» ակումբի կողմից։

«Սակրամենտո Քինգս» խմբագրել

Մրցաշրջանում «Սակրամենտո Քինգս» ակումբը ընտրեց մի քանի նորեկներ Ուիլիամսը, Քրիս Ուեբեր, Վլադե Դիվացը և Պեջա Ստոյակովիչը, որոնք ընտրվեցին այդ նույն տարում որպես «փլեյ օֆֆ»- մասնակիցներ։ Այդ մրցաշրջանում Ուիլիամսը խաղում էր 55 համարի ներքո, և նրա մարզաշապիկներն ամենաշատ վաճառվողներից մեկն էր[6]։

2000 թվականի հունիսի 20-ին Ուիլիամն առաջին հինգ խաղերից հետո նա անցավ հակադոպինգային ծրագիր, որը տապալեց[7]։

2001 թվականի փետրվարի 28-ին Ուիլիամսին տուգանեցին 15.000 դոլլար ռասիստական վիրավորանք հասցնելու համար Միշել Շինգին, ով այդ ժամանակ խաղում էր «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»։ Այդ մրցաշրջանում շատ վատ պահվածք ցուցաբերելու պատճառով Նայք ընկերությունը չկնքեց պայմանագիր Ուիլիամսի հետ։ Բայց Ուիլիամսը ուղղվեց և փոխեց իր պահելաձևը, նա սկսեց գումարային օգնություն ցույց տալ գանգուղեղային վնասվածք ստացած երեխաներին, այն ժամանակ երբ նա խաղում էր «Մեմֆիս Գրիզլիս» ակումբում։

«Մեմֆիս Գրիզլիս» խմբագրել

2001 թվականին «Սակրամենտո Քինգս» բասկետբոլային ակումբը Ուիլիամսին և Նիկ Անդերսոնին փոխարինեց «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի Մայք Բիբիի և Բրենտ Փրիսի հետ։ 2002 թվականին գլխավոր մենեջեր Ջերի Ուեսթը հանեց գլխավոր մարզչի պաշտոնից Հուբի Բրոունին։ Բրոունի ժամանակ թիմը 28 անգամ հաղթել է խաղերում դա նրանց անձնական ռեկորդ էր համարվում։

Երբ «Մեմֆիս»-ը զիջեց «Ֆոենիքսին» 2005 թվականի ԱԲԱ-ի «փլայ օֆֆ»-ում Ուիլիամսը և գլխավոր մարզիչ Քալկինսը շատ տարաձայնություններ ունեցան։ Որոշ աղբյուրներ ասում են, որ Ուիլիամսը գոռում էր նրա վրա, վերցնում գրիչը։ Քոլկինսը մեջբերում էր Ուիլիամսին, ասելով, «Ես ուրախ եմ, ես գնում եմ տուն, տեսնում եմ իմ երեխաներին, իմ կնոջը և ես շատ լավ եմ։ Մնացած ամեն ինչ երկրորդական է ինձ համար[8]» ։

Քոլկինսը բողոքում էր ակումբի անպարկեշտ խաղից և ասում էր, թե Ուիլիամսին չի հետաքրքրում խաղում հաղթելը։ Ուիլիամսը տուգանվեց 10.000 դոլլար 2005 թվականի մայիսի 4-ին եղած դեպքի պատճառով։ Ուիլիամսը պնդում էր, որ մեջբերումները դուրս են եկել ենտատեքստից, հատկապես երբ նա հանդես է եկել տպավորիչ ներկայացումով, չնայած որ «Մեմֆիզ Գրիզլիս» ակումբը պարտվում էր։

«Մայամի Հիթ» խմբագրել

 
Գարի Փեյթոն և Ջեյսոն Ուիլիամս, 2006

2005 թվականի օգոստոսի 2-ին Ուիլիամսը և նրա թիմակից Ջեյմս Փոզին դարձան տասներեք խաղացողներից երկուսը։ Նրանք փոխարինվեցին Էդդի Ջոնսի հետ[9]։

Ոիլիամսը սկսեց խաղալ «Մայամի Հիթ» կազմում հարձակվող պաշտպան և անցկացրեց այս ակումբում 59 խաղ։ Նա երրորդ տեղում էր որպես հաջող նետումներ կատարող։ Նա միջինում հավաքում էր 12.3 միավոր, 4.9 հաջող փոխանցում և երեք խաղացողներից մեկն էր, ով կարողացավ հաջող նետել 100 հատ 3 միավորանոց նետումներ մեկ մրցաշրջանի ընթացքում։ «Փլայ Օֆֆ»-ի ընթացքում նրա ցուցանիշներն աննշան ցածր էին 21 միավոր 11 խաղերից 10-ի մեջ։ Վեցերորդ խաղում, կիսաեզրափակիչում «Մայամի Հիթ»-ը պիտի մրցեր «Դետրոիտ Փիստոնս» ակումբի հետ, որը հաղթեցին։ Իսկ եզրափակչում «Դալլաս Մավերիքս» ակումբի հետ։ Հաղթելով Ուիլիամսը կստանար նրա միակ տիտղոսը։

2006-2007 թվականներին Ուիլիամսը հնարավորություն ուներ խաղալու 61 խաղ, որից խաղաց 55-ը։ Նա միջինում հավաքում էր 10.9 միավոր, 5.3 հաջող փոխանցում։ Նրա խաղի որակը իջավ մրցաշրջանի կեսերին, նա հավաքում էր 5.8 միավոր և 3.5 հաջող փոխանցում։

Խաղի ոճ խմբագրել

Բարձր արագություն, գնդակ վարելու մշակած տեխնիկա, ուղիղ 3 միավորանոց նետումներ, հիանալի դաշտի տեսանելություն և ամենակարևորը հանկարծակի ուղիղ փոխանցումներ, որոնք շփոթացնում են բոլոր պաշտպաններին։

Խաղային մականուն խմբագրել

Ուիլիամսի մականունն էր «Սպիտակ Շոկոլադ»։ Այս մականունը նրան տվել էր Ստեֆանի Շեպերդը, ով այդ ժամանակ աշխատում էր որպես մեդիա օգնական «Սակրամենտո Քինգս» ակումբում։ Ստեֆանին մեջբերում է. «Ես եկա այդ անվանը, իր ոճի պատճառով, այդպիսի խաղ միայն Չիկագոյի փողոցային բասկետբոլում է հանդիպում»[6]։

ԱԲԱ կարիերայի վիճակագրություն խմբագրել

Կանոնավոր մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1998-99 Սակրամենտո 50 50 36.1 .374 .310 .752 3.1 6.0 1.9 .0 12.8
1999-00 Սակրամենտո 81 81 34.1 .373 .287 .753 2.8 7.3 1.4 .1 12.3
2000-01 Սակրամենտո 77 77 29.7 .407 .315 .789 2.4 5.4 1.2 .1 9.4
2001-02 Մեմֆիս 65 65 34.4 .382 .295 .792 3.0 8.0 1.7 .1 14.8
2002-03 Մեմֆիս 76 76 31.7 .388 .354 .840 2.8 8.3 1.2 .1 12.1
2003-04 Մեմֆիս 72 68 29.4 .407 .330 .837 2.0 6.8 1.3 .1 10.9
2004-05 Մեմֆիս 71 68 27.5 .413 .324 .792 1.7 5.6 1.1 .1 10.1
2005-06 Մայամի 59 56 31.8 .442 .372 .867 2.4 4.9 .9 .1 12.3
2006-07 Մայամի 61 55 30.6 .413 .339 .913 2.3 5.3 1.0 .0 10.9
2007-08 Մայամի 67 53 28.1 .384 .353 .863 1.9 4.6 1.2 .1 8.8
2009-10 Օռլանդո 82 18 20.8 .444 .380 .756 1.5 3.6 .6 .0 6.0
2010-11 Օռլանդո 16 0 10.7 .342 .304 .000 1.4 1.5 .5 .0 2.1
2010-11 Մեմֆիս 11 0 11.3 .310 .200 .000 .7 2.5 .3 .1 1.9
Կարիերա 788 667 29.4 .398 .327 .813 2.3 5.9 1.2 .1 10.5

Playoffs խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1999 Սակրամենտո 5 5 32.6 .356 .310 1.000 3.6 4.0 1.6 .2 10.0
2000 Սակրամենտո 5 5 29.0 .375 .320 .800 1.6 2.4 .6 .0 10.4
2001 Սակրամենտո 8 8 23.9 .426 .367 1.000 2.3 2.9 1.0 .0 8.8
2004 Մեմֆիս 4 4 32.5 .326 .286 1.000 2.3 4.5 .5 .0 10.8
2005 Մեմֆիս 4 4 28.5 .528 .476 1.000 2.3 5.3 1.5 .0 17.0
2006 Մայամի 23 23 29.8 .405 .274 .844 2.0 3.9 .7 .0 9.3
2007 Մայամի 4 4 28.0 .250 .294 .800 2.0 3.5 1.3 .3 5.8
2010 Օռլանդո 14 0 13.7 .342 .250 1.000 .8 1.6 .3 .0 2.6
Կարիերա 67 53 25.9 .393 .309 .889 1.9 3.3 .8 .0 8.3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HEAT Unveils Top 25 Players of All -Time». NBA.com. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  2. National Basketball Association, Players, Jason Williams. Retrieved July 22, 2012.
  3. Associated Press, "Williams takes charge in Florida's 100–85 victory", Ocala Star-Banner, p. 6C (November 19, 1997). Retrieved July 22, 2012.
  4. 2011–12 Florida Gators Men's Basketball Media Guide Արխիվացված 2012-05-01 Wayback Machine, University Athletic Association, Gainesville, Florida, pp. 10, 48, 71, 72, 74, 80, 81, 84–85, 156, 160, 161, 164, 181 (2011). Retrieved July 22, 2012.
  5. Associated Press, "Williams hit with 5-game suspension", The Gainesville Sun, p. 1C (July 21, 2000). Retrieved July 22, 2012.
  6. 6,0 6,1 Wise, Mike (1999 թ․ ապրիլի 27). «His Game, and Name, Create Stir; Jason (White Chocolate) Williams Sets Off Debate on Stereotypes». NY Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
  7. «Kings' Williams Is Suspended». The New York Times. 2000 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «Memphis guard angry over column». ESPN.com. 2005 թ․ մայիսի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. Reynolds, Tim (2005 թ․ օգոստոսի 2). «Walker to Heat in five-team, 13-player megadeal». USA Today. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.