Յարոսլավ Շպորտա

ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ

Յարոսլավ Շպորտա (ուկրաիներեն՝ Яросла́в Гна́тович Шпо́рта, սեպտեմբերի 15, 1922(1922-09-15), Սալնիցա, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - նոյեմբերի 13, 1956(1956-11-13), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՄԿԿ անդամ (1944)։

Յարոսլավ Շպորտա
ուկրաիներեն՝ Шпорта Ярослав Гнатович
Ծնվել էսեպտեմբերի 15, 1922(1922-09-15)
ԾննդավայրՍալնիցա, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էնոյեմբերի 13, 1956(1956-11-13) (34 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Յարոսլավ Շպորտան ծնվել է 1922 թվականին Սալնիցա գյուղում (այժմ՝ Վիննիցայի մարզի Խմելնիկի շրջան), գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում[1]։ 1940 թվականին սովորել է Վիննիցայի պետական մանկավարժական համալսարանում և նույն թվականին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, երկու անգամ վիրավորվել է։ 1943 թվականին սկսել է աշխատել ռազմական թերթում։ Զորացրվելուց հետո ապրել և աշխատել է Կիևում։ 1946-1947 թվականներին սովորել է Աշխաբադի համալսարանում[2]։

Մահացել է 1956 թվականին Կիևում։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։ Գերեզմանի սև գրանիտե կոթողի վրա փակված սպիտակ մարմարե սալաքարի վրա մակագրված է՝ «Յարոսլավ Գնատովիչ Շպորտա, 15.09.1922 - 13.11.1956»։

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1942 թվականին «Ուկրաինսկա լիտերատուրա», «Ուկրաինա» և այլ ամսագրերում և թերթերում[1]։ Շպորտայի հիմնական գրքերն են ՝ «Պայծառ օր» (1948), «Քո տարիները» (1950), «Իրանական տետր» (1950), «Լիրիկա» (1951), «Կազակները» (1952), «Դու իմ սրտում ես» (1954), «Կաղնու տերևները» (1956), «Ընտրյալները» (1958)։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան[1]

Գրականություն խմբագրել

  • Енциклопедія українознавства ։ Словникова частина ։ [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк ։ Молоде життя ; Львів ; Київ ։ Глобус, 1955-2003. Словникова частина. - Т. 10.
  • Коваленко Л. М. Шпорта Ярослав Гнатович // Українська радянська енциклопедія ։ [в 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.։ О. К. Антонов та ін. - 2-ге вид. - Т. 12 ։ Фітогормони - Ь. - К. ։ Голов. ред. УРЕ, 1985. - С. 437.
  • Письменники Радянської України։ Біобібліографічний довідник / Упорядники Олег Килимник, Олександр Петровський. - К.։ Радянський письменник, 1970. - С. 495.
  • Проценко Л. А. Київський некрополь ։ путівник-довідник / Людмила Проценко. - К. ։ Український письменник, 1994. - С. 131-132.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  2. Ярослава Гнатовича Шпорти (1922-1956)(չաշխատող հղում)