Մոնղոլիայի դրոշ
Մոնղոլիայի դրոշ (մոնղոլերեն՝ Монгол улсын төрийн далбаа), Մոնղոլիայի ազգային խորհրդանիշներից, որ կապույտ և կարմիր գույներով, հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ է։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 1։2 է։ Այն սահմանված է Մոնղոլիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Ընդունվել է 1992 թվականի հունվարի 12-ին[1]։
Մոնղոլիայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Մոնղոլիա |
Նշան | 🇲🇳 |
Հարաբերություն | 2:1 |
Ընդունված է | փետրվարի 12, 1992 |
Գույներ | կարմիր, կապույտ և դեղին |
Պատկերված է | դաշտ, սյուն և Soyombo symbol? |
Դրոշի գույներ խմբագրել
Ֆորմատ | Կապույտ | Կարմիր | Դեղին |
---|---|---|---|
RGB | 0 | 230-0-25 | 255-217-0 |
HTML | #0066FF | #E60019 | #FFD900 |
CMYK | 100-60-0-0 | 10-100-90-0 | 0-15-100-0 |
Դրոշի նկարագրություն խմբագրել
Մոնղոլիայի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և դեղին ուղղահայաց շերտերից։ Կոթին հարող կարմիր շերտի կենտրոնում դեղին գույնով պատկերված է «Սոյոմբո» պետական խորհրդանիշը։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է երկրի անամպ երկինքը, կարմիրը կրակի գույնն է, որ հիշեցնում է 1921 թվականին ազգային-ազատագրական հեղափոխությունում հաղթանակի մասին։ Կարմիր շերտի վրա պատկերված է ոսկեգույն գաղափարագիր, որի վերևի հատվածում գտնվում է «սայոմբո» խորհրդանիշը՝ արև, լուսին և «անուսարվա» հատուկ նշանը՝ կետ, որից, ըստ բուդդայական ուսմունքի, իր զարգացումն սկսել է տիեզերքը։ «Անուսարվան» պսակող բոցի երեք լեզվակները խորհրդանշում են անցյալը, ներկան ու ապագան։
Պատմական դրոշներ խմբագրել
1949-1992 թվականների դրոշին պատկերված էր հնգաթև աստղ, որը գտնվել է սայոմբոյի վերևում։ Այն մեկնաբանվել է որպես Բևեռային աստղ և խորհրդանշել է սոցիալիստական ուղղվածությունը։ Դրանից բացի, կապույտ շերտը եղել է ավելի ինտենսիվ գույնով։
1924-1940 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ, իսկ կենտրոնում պատկերված էր կապույտ սայոմբո։ Վերջինիս ներքևում եղել է պատվանդան ջրաշուշանի տերևներից, որի միջոցով խորհրդանշվել է մոնղոլական պետության սրբազան կարգավիճակն ու կատարելությունը։
1921-1924 թվականների դրոշը եղել է կարմիր պաստառ սրևի ու լուսնի պատկերով, որոնք մեկնաբանվել են որպես երկնային ծնողներ, ինչպես նաև եղել են հնդկա-բուդդայական մշակութային-կրնական ժառանգության մաս։
1992-2011 թվականներին դրոշն ունեցել է հետևյալ գույները․
Ֆորմատ | Կարմիր | Կապույտ | Դեղին |
---|---|---|---|
RGB | 220-23-28 | 71-174-207 | 251-234-15 |
HTML | #DC171C | #47AECF | #FBEA0F |
Դրոշ | Թվականներ | Նկարագրություն |
---|---|---|
1911–1920 | Բոգդո-խանական Մոնղոլիայի դրոշն ակկախացումից հետո։ Այն ստանդարտացված չի եղել և ունեցել է տարբերակներ[2][3][4]։ | |
1920–1921 | Չինաստանի Հանրապետության դրոշը, որն օգտագործվել է Չինաստանի կողմից Մոնղոլիայի օկուպացման ժամանակ[5]։ | |
1921–1924 | Խանական դրոշի վերադարձ (հիմնականում՝ ձևական բնույթով) 1921 թվականի հեղափոխությունում կոմունիստների հաղթանակից հետո։ | |
1924–1930 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության առաջին դրոշը[5][6][7][8][9][10], ինչպես նկարագրված է 1924 թվականի Սահմանադրության մեջ[11]։ Դրոշի ձևն ու դիզայնը վերջնական չափորոշիչներ չի ունեցել (միայն նկարագրվել է որպես «Դրոշը կարմիր է, կենտրոնում՝ պետական խորհրդանիշը)[11] and can be seen with some variations in regards to the text and shape of the flag, etc.[12][13][14]։ Դրոշը, չնայած նոր դրոշի ընդունմանը, շարունակել է օգտագործվել մինչև 1940 թվականին նոր Սահմանադրության և դրոշի ընդունումը[14][15]։ | |
1930–1940 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երկրորդ դրոշը[5][6][7][16][17]։ | |
1940–1945 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության երրորդ դրոշը 1940 թվականին Մոնղոլական երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո։ Այն նկարագրվում է որպես 1:2 հարաբերակցությամբ կարմիր կտորի պաստառ չափի որի կենտրոնում պետական զինանշանն է, իսկ դրա երկու կողմերում գրված է «Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն»[5][11][18][19]։ | |
1945–1992 | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության չորրորդ դրոշը։ Այն ընդունվել է 1945 թվականին, իսկ պաշտոնապես՝ միայն 1949 թվականին։ Նրա նկարագիրը ներառվել է 1960 թվականի Մոնղոլական երրորդ Սահմանադրության մեջ[5][6]։ | |
1992–2011 | Մոնղոլիայի առաջին դրոշը Ժողովրդական Հանրապետության անկումից հետո։ Այն ընդունվել է 1992 թվականին, իսկ գույները ստանդարտացվել են 2011 թվականի հուլիսի 8-ին[20]։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ FOTW:Flag Dates by country
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (1)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (2)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Flag of Bogd Khaanate Mongolia (3)». markodehaeck.free.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Cahoon, Ben. «Mongolia». worldstatesmen.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Mongolia». crwflags.com.
- ↑ 7,0 7,1 «ТАНИН МЭДЭХҮЙ». selenge.nso.mn. National Statistics Office of Mongolia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Farmer, Val (2013 թ․ ապրիլի 24). «Musings in Mongolia». Mongolian Parliament. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Mongolian Statehood History Museum (1)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Mongolian Statehood History Museum (1924 Flag)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Inner Asia Volume 9. Global Oriental. 2007.
- ↑ «Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би». undesten.mn. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «"МОНГОЛЫН СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ». nam.mn. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 14,0 14,1 https://upload.wikimedia.org/wikipedia/mn/1/14/Mongol-Manjur_border_conference_1937.jpg Photo from the Manzhouli conference (1935-1936) which shows the flag of Manchukuo and Mongolia
- ↑ Д.Батбаяр. «Anti-Buddhism poster, 1932». newspress.mn. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Атлас командира РККА. Атлас командира РККА. 1938. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Mongolian Statehood History Museum (2)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Peaslee, A.J. (1956). Constitutions of Nations. Second Edition. Martinus Nijhoff.
- ↑ «Constitution of the Mongol People's Republic (June 30, 1940)». markodehaeck.free.fr. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Төрийн далбаа стандарттай болов». Ерөнхийлөгчийн тамгын газар 100-60-0-0 10-100-90-0 0-15-100-0. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլիայի դրոշ» հոդվածին։ |