Միքայել Պերսբրանդտ

դերասան

Միքայել Ակե Պերսբրանդտ (շվեդ.՝ Mikael Åke Persbrandt, սեպտեմբերի 25, 1963(1963-09-25)[1][2][3], Jakobsberg), շվեդ դերասան։ Շվեդական ֆիլմերում հաճախ հանդես է գալիս «զիլ տղաների» դերով։ Մարտին Բեկեի մասին պատմող գրքերի վերջին էկրանավորման մեջ հայտնի է ոստիկանական սպա Գունվալդ Լարսոնի դերով։ Նրա մյուս դերերից առանձնանում է Յան Գիյուի վեպերի շարքի էկրանավորման մեջ կերտած Կարլ Համիլթոնի դերը («շվեդ Ջեյմս Բոնդ»)։ Միքայելին նաև հայտնիություն են բերել Ալեքսանդր Զալաչենկոյի դերը «Աղջիկը, որը հայտնվել է սարդոստայնում» ֆիլմում և Բեորնի դերը «Հոբիտ» հեռուստաֆիլմի երկրորդ և երրորդ մասերում[9]։

Միքայել Պերսբրանդտ
Ծնվել էսեպտեմբերի 25, 1963(1963-09-25)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՅակոբսբերգ, Երֆելլա, Ստոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԱզգությունՇվեդիա
Մասնագիտությունդերասան
Համատեղ ապրող(ներ)Մարիա Բոննևի[4][5] և Sanna Lundell?
Պարգևներ և մրցանակներ
mikaelpersbrandt.se

Վաղ կյանք խմբագրել

Պերսբրանդտը ծնվել է Յակոբսբերգում, Երֆելլա, Ստոկհոլմ, Շվեդիա։

Կարիերա խմբագրել

Պերսբրանդտը բեմում հանդես է եկել Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում և բազմաթիվ դերեր է կերտել ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Առավել հայտնի է ոստիկանության տեսուչ Գունվալդ Լարսոնի դերով Մարտին Բեքի մասին պատմող գրքերի էկրանավորման մեջ[10]։ Երկու անգամ «Ոսկե բզեզ» մրցանակի է արժանացել «տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ 2009 թվականին «անմոռանալի պահեր» ֆիլմի համար և 2014 թվականին «Ոչ ոք իմ տերը չէ» ֆիլմի համար[11][12]։ 2015 թվականին հայտարարել է, որ այլևս չի խաղալու Գունվալդ Լարսոնի դերը։ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին Պերսբրանդտը դուրս եկավ թագավորական դրամատիկական թատրոնից՝ կինոյի և հեռուստատեսության աշխատանքը թատրոնի հետ համատեղելու բարդությունների պատճառով։ Թատրոնի աշխատակազմի անդամներից շատերը բացասաբար են արձագանքել այդ իրադարձությանը։ Նրանցից մեկը՝ Յան Մալմշյոն, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Պերսբրանդտի մասին ասել է, որ նա իրենց արդեն հոգնեցրել է, դրանով ակնարկելով Միքայել Պերսբրանդտի հետ պայմանագրի խզումը։

Անձնական կյանք խմբագրել

1998-2003 թվականներին ամուսնացած է եղել Մարիա Բոննևիի հետ։ 2005 թվականից ամուսնացած է Սաննա Լունդելի հետ։ Ամուսինները երեք երեխա ունեն ։

Իմիջ և օրենքի հետ կապված խնդիրներ խմբագրել

Վեճը Expressen-ի հետ խմբագրել

2005 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ «Expressen» թերթը հայտարարություն է արել այն մասին, որ Պերսբրանդտն իբր հոսպիտալացվել է և որոշ ժամանակ գտնվել է Ուփսալայի հիվանդանոցում ալկոհոլից թունավորման պատճառով, նա որոշել է դիմել ոստիկանություն[13]։ «Expressen»-ը ներողություն է խնդրել և խոստովանել, որ իրենց տարածած տեղեկատվությունը կեղծ է եղել, սակայն Պերսբրանդտը չի ընդունել այդ ամենը։ Օտտո Շենբերգը, որն այդ ժամանակ թերթի խմբագիրն էր, տուգանվել է 75,000 շվեդական կրոնով, որը համարժեք է 6800 եվրոյի կամ 8900 դոլարի՝ հոգուտ Պերսբրանդտի ։

Թմրանյութեր խմբագրել

2011 թվականին Պերսբրանդտը երկու անգամ ձերբակալվել է կոկաին օգտագործելու համար և տուգանվել[14]։ 2014 թվականի ապրիլին նա դատապարտվել էր հինգ ամսվա ազատազրկման կոկաինի օգտագործման մեկ այլ դեպքի համար, սակայն բողոքարկման արդյունքում պատիժը փոխվեց և նա պարտավոր էր 75 ժամ հասարակական աշխատանքներով զբաղվել[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Maria Bonnevie om utroskapen til Mikael Persbrandt: – Det var et sjokkTV 2 Direkte, 2012.
  5. - Kan ikke tilgi sviketVG, 2005.
  6. Ingmar Bergman-priset 2004: Mikael Persbrandt
  7. Bästa manliga skådespelare i en huvudroll 2008: Mikael Persbrandt
  8. Bästa manliga skådespelare i en huvudroll 2013: Mikael Persbrandt
  9. Dunerfors, Alexander. «Persbrandt åker tillbaka för mera "Hobbit"» [Persbrandt goes back for more "Hobbit"]. MovieZine (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «Gunvald Larsson (Character)». IMDb. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Guldbagge Awards (2009)». IMDb. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «Guldbagge Awards (2014)». IMDb. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  13. Brattberg, Lisbeth (2005 թ․ դեկտեմբերի 15). «Persbrandt stämmer Expressen» [Persbrandt sues Expressen]. Dagens Nyheter (շվեդերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. Mikael Persbrandt in new cocaine bust - The Local
  15. Miller, Daniel (2014 թ․ ապրիլի 16). «Hobbit actor Mikael Persbrandt jailed for buying 12 grams of cocaine». Daily Mail Online. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. Persbrandt sentenced to community service - Radio Sweden | Sveriges Radio