Միզապարկի բորբոքում

մարդու հիվանդություն

Միզապարկի բորբոքում, ցիստիտ, միզապարկի լորձաթաղանթի բորբոքում՝ պայմանավորված վարակի թափանցմամբ։ Ըստ ընթացքի լինում է սուր կամ քրոնիկական, ըստ տեղային փոփոխությունների բնույթի՝ կատարային (հասարակ), արյունահոսական և այլն։ Առավել հաճախ կանանց մոտ հանդիպում է մրսածության հետ կապված սուր բորբոքումը։ Ախտանշաններն են՝ որովայնի ստորին հատվածի և սրբոսկրի ցավեր, ցավոտ հաճախամիզություն, վերջում՝ արյան արտազատում։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուց, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, բակտերիաներ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ։ Ընթացքը ձգձգվելիս անհրաժեշտ է պարզել պատճառը (շագանակագեղձի ադենոմա, միզապարկի քարեր, արգանդի հիվանդություններ և այլն)։ Բուժումը․ դիետա, անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սպազմոլիտիկ, ցավը հանգստացնող դեղամիջոցներ, ջերմային պրոցեդուրներ, քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև միզապարկի լվացումներ։

Միզապարկի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
 Cystitis Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disease Ontology — 2016.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 533  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզապարկի բորբոքում» հոդվածին։