Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1934/1935

1934/1935 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունյոթերորդն էր։ Հաղթանակը կիսեցին Անգլիա Անգլիայի և Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականները։

Ուժեղ մեկնարկեցին անգլիացիներն ու իռլանդացիները, ովքեր հաղթեցին համապատասխանաբար գործող չեմպիոն ուելսցիներին և շոտլանդացիներին։ Հաջորդ խաղում հաղթելով ուելսցիներին, շոտլանդացիները բարելավեցին իրենց մրցաշարային գործերը։ Անգլիացիները հաղթեցին իռլանդացիներին՝ վերածվելով մրցաշարի ֆավորիտների։ Վերջին փուլում իռլանդացիներին չեմպիոնական պայքարին միանալու համար հարկավոր էր հաղթել ուելսցիներին, սակայն նրանք արտագնա խաղում պարտվեցին 3։1 հաշվով և ուելսցիների հետ կիսեցին երրորդ տեղը։

Մրցաշարի ելքը վճռվեց Գլազգոյում կայացած մրցավեճում, որում շոտլանդացիների դեմ խաղում անգլիացիներին անգամ ոչ-ոքին կպարգևեր միանձնյա չեմպիոնություն։ Սակայն դա նրանց չհաջողվեց՝ Դուգլաս Դունկանի երկու գոլերը պարգևեցին հաղթանակ շոտլանդացիներին և անգլիացիների հետ չեմպիոնությունը կիսելու հնարավորություն։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 0 1 6 3 +3 4
2.   Շոտլանդիա 3 2 0 1 6 4 +2 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 4 6 -2 2
4.   Ուելս 3 1 0 2 5 8 -3 2

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Սեպտեմբերի 29, 1934
  Ուելս 0 – 4   Անգլիա Նինիան պարկ, Կարդիֆ
Ֆրեդ Թիլսոն     Էրիկ Բրուք   Սթենլի Մեթյուզ  
Հոկտեմբերի 20, 1934
  Իռլանդիա 2 - 1   Շոտլանդիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Դ. Կ. Մարտին   Ջեկի Կուլտեր   Պատրիկ Գալահեր  
Նոյեմբերի 21, 1934
  Շոտլանդիա 3 - 2   Ուելս Պիտտոդրի սթեդիում, Աբերդին
Չարլզ Նապյեր     Դուգլաս Դանկան   Չարլզ Ֆիլիպս   Դևիդ Էսթլի  
Փետրվարի 6, 1935
  Անգլիա 2 - 1   Իռլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Կլիֆորդ Բասթին     Ալեքս Սթիվենսոն  
Մարտի 27, 1935
  Ուելս 3 - 1   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլսոն Ջոնս   Չարլզ Ֆիլիպս   Իդրիս Հոպկինս   Ջոզեֆ Բեմբրիք  
Ապրիլի 6, 1935
  Շոտլանդիա 2 – 0   Անգլիա Հեմփդեն պարկ, Գլազգո
Դուգլաս Դանկան    

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1934/1935 
Անգլիա/Շոտլանդիա


Ռմբարկուներ խմբագրել