Մահթումկուլիի հուշարձան (Աստրախան)

Մահթումկուլի Ֆրագիի հուշարձան (ռուս.՝ Памятник Махтумкули Фраги), հուշարձան Ռուսաստանի Աստրախան քաղաքում։ Նվիրված է թուրքմեն բանաստեղծ, մտածող, փիլիսոփա, թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիին (1733-1783)։ Տեղադրվել է 2009 թվականին՝ Լենինյան շրջանում՝ Աստրախանի պետական համալսարանի դիմաց գտնվող «Ուսանողական» պուրակում։

Մահթումկուլի Ֆրագիի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2009
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԱստրախան
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի առաջարկով[1][2]։ Հուշարձանի հեղինակն է թուրքմեն հայտնի քանդակագործ Սարագթ Բաբաևը։ Հուշարձանը նվեր է Աստրախան քաղաքին[3][4]։ Հուշարձանը բացվել է 2009 թվականի մայիսի 15-ին, Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի, Թուրքմենստանի մշակույթի նախարար Գուլմիրաթ Միրադովի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև թուրքմենական համանքի ներկայացուցիչների մասնակցությամբ[5]։

Մաքթումկուլի Ֆրագին 18-րդ դարի թուրքմեն բանաստեղծ է, մտածող, փիլիսոփա և թուրքմենական գրականության դասական[6]։ Մահթումկուլիի կյանքի մասին տեղեկությունները շատ սուղ են։ Միակ աղբյուրը ժողովրդական ավանդություններն ու նրա իսկ բանաստեղծություններն են[7]։ Թուրքմենստանում նրան պաշտում են նույն կերպ, ինչպես Ալեքսանդր Պուշկինին Ռուսաստանում։ Հենց այդ պատճառով է, որ Մահթումկուլիի հուշարձանը տեղադրվել է այս քաղաքում, քանի որ Աստրախանում է ապրում Ռուսաստանում թուրքմենական խոշորագույն համայնքներից մեկը[6]։

Սա Թուրքմենստանի ամենահարգված բանաստեղծի ու մտածողի երկրորդ հուշարձանն է Ռուսաստանում։ Առաջին հուշարձանը բացվել է 2008 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Բլագոդարնենսկի շրջանի Էդելբայ թուրքմենական գյուղում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятник Махтумкули откроют в Астрахани будущей весной
  2. В Астрахани будет установлен памятник классику туркменской литературы Махтумкули Фраги
  3. Памятник туркменскому поэту Махтумкули откроют в Астрахани 15 мая
  4. Памятник Махтумкули откроется в Астрахани в мае
  5. 5,0 5,1 В Астрахани торжественно открыт памятник туркменскому поэту Махтумкули
  6. 6,0 6,1 «Памятник Махтумкули (Астрахань)».
  7. Մահթումկուլի (1983). Հատընտրիր. Երևան: «Սովետական գրող». էջ 3-4.