Հայկ Մանուկյան (անգլ.՝ Haig P. Manoogian, մայիսի 23, 1916(1916-05-23), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 26, 1980(1980-05-26), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայկական ծագումով կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում։ Նա լուրջ ազդեցություն է ունեցել բազմաթիվ ռեժիսորների վրա, ինչպիսին Մարտին Սկորսեզեն, որը եղել է նրա աշակերտը։

Հայկ Մանուկյան
Ծնվել էմայիսի 23, 1916(1916-05-23)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 26, 1980(1980-05-26) (64 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունակադեմիկոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Հայտնի աշակերտներՄարտին Սկորսեզե

Մարտին Սկորսեզե խմբագրել

Մանուկյանը Սկորսեզեի առաջին հաջողված լիամետրաժ «Ո՞վ է թակում իմ դուռը» ֆիլմի համահեղինակն էր, ինչպես նաև ականավոր կինոռեժիսորն իր ուսուցչին է ձոնել իր մեկ այլ հաջողված ֆիլմը՝ «Կատաղած Ցուլը»։

Արիս Դեմերցիս խմբագրել

Ռեժիսոր և օպերատոր Արիս Դեմերցիսը Մանուկյանի ուսանողն էր, հետագայում նաև ասպիրանտը։ Նա իր որոշ տպավորությունները նկարագրել է «New English Review» վեբ ամսագրում հրապարակված «Կինոռեժիսոր դարձնելը» կարճ պատմվածքում։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Tisch Alumnus Martin Scorsese Discusses The Aviator and His Early Years at NYU at the Wayback Machine (archived January 17, 2005)
  • The Religious Affiliation of Director Martin Scorsese

Արտաքին հղումներ խմբագրել