Կրամպուս(անգլ.՝ Krampus), սցենարիստ և ռեժիսոր Մայքլ Դոգերտիի, Տոդ Քեյսիի և Զեկա Շիլդսի ամերիկյան կատակերգությունը։ Ֆիլմում նկարահանվել են Ադամ Սքոթը, Տոնի Կոլետը, Դեվիդ Կոկները, Էլիսոն Տոլմանը, Կոնչատա Ֆերելը, Էմջեյ Էնտոնին, Սթեֆանիա Օուենը և Կրիստա Շտադլերը։ Ռելիզը ԱՄՆ-ում նախատեսված էր 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Universal Studios կինոընկերության կողմից[6]։ Ռուսաստանում այն սպասվում էր 2016 թվականի հունվարի 1-ին։

Կրամպուս
անգլ.՝ Krampus[1]
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրսարսափ ֆիլմ, սև կատակերգություն, սարսափ ժանրի կատակերգություն, կինոնմանակում և սուրբծննդյան ֆիլմ
ՀիմքԿրամպուս
Թվականդեկտեմբերի 4, 2015 և դեկտեմբերի 3, 2015[1][2][3][…]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Դոգերթի[1]
ՊրոդյուսերԹոմաս Թուլ
Սցենարի հեղինակՄայքլ Դոգերթի
ԴերակատարներԱդամ Սքոթ[4], Թոնի Քոլլեթ[4], Դևիդ Քոքներ[4], Էլիսոն Թոլման[4], Կոնչատա Ֆերել[4], Էմջեյ Էնթոնի[4], Սթեֆանիա ԼաՎի Օուեն[4], Գիդեոն Էմերի[4], Սեթ Գրին[4] և Ջասթին Ռոյլանդ[4]
ԵրաժշտությունԴուգլաս Փայփս[1]
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ԿինոընկերությունUniversal Studios և Legendary Pictures
Տևողություն98 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ61 548 707 $[5]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ամանորի նախօրե։ Շուտով դուռը կթակի Սանտա Կլաուսը․․․․Բայց ոչ այս անգամ։ Մաքսի ոչ այնքան օրինակելի ընտանիքը խախտել է սրբազան կանոնը՝ կռվել է Ամանորի նախօրեին։ Շուտով նրանց մոտ կհայտնվի Կրամպուսը իր հրեշների խմբով, որը պատժում է քմահաճ ու չենթարկվող երեխաներին։ Եվ կսկսվի քաոս։

Դերերում խմբագրել

Դերասան Հերոս
Ադամ Սքոթ Թոմի Էնջել
Տոնի Կոլետ Սառա Էնջել
Դեվիդ Կոկներ Հովարդ
Էլիսոն Տոլման Լինդա
Կոնչատա Ֆերել հորաքույր Դորոտի
Էմջեյ Էնտոնի Մաքս Էնջել
Լյուկ Հոկեր Կրամպուս
Սթեֆանիա Օուեն Բեթ Էնջել
Սեթ Գրին Լամպի

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի ռեժիսորը՝ Մայքլ Դոգերտին, նաև 2007 թվականին նկարահանված «Դրամապանակ կամ կյանք» մուլտֆիլմի հեղինակն է։ Ֆիլմի համասցենարիստներն են Տոդ Կեյսին և Զեկ Շիլդսը, իսկ պրոդյուսերի դերում հանդես են եկել Թոմաս Տուլը, Ջոն Ջանշին և «Legendary Pictures»-ից Ալեքս Գարսիան[7]։ Սկզբնապես ֆիլմի թողարկումը նախատեսել էին 2015 թվականի նոյեմբերի 25-ին[8], բայց հետո տեղափոխեցին 2015 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է DreadCentral.com կայքը, «Կրամպուս»-ը նկարահանվել է նույն ոճով, ինչ «Դրամապանակ կամ կյանք»-ը, իսկ թեմատիկան ամանորյա է։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին իրենց մասնակցությունը ֆիլմում հաստատել են Էլիսոն Տոլմաը և Էմջեյ Էնթոնին։ 2015 թվականի մարտի 3-ին նրանց են միացել նաև Ադամ Սքոթը և Տոնի Կոլետը[9]։ Հիմանկան նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 12-ին[10]։

Լրացուցիչ փաստեր խմբագրել

  • Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ալպիական տարածաշրջանի հնագույն լեգենդ, ըստ որի՝ գոյություն ունի Սանտա Կլաուսի հակապատկերը, Ամանորի չար ոգի Կրամպուսը, որը ուղեկցում է Սանտային և պատասխանատու է չարաճճի երեխաներին պատժելու համար։ Հատուկ դրա համար նա կրում է կեչափայտից պատրաստված փոքրիկ ճիպոտներ։ Առանց Կրամպուսի ալպիական ոչ մի շրջանում ամանորյա միջոցառումներն ու փառատոններ չեն անցկացվում։
  • Մայքլ Դոգերտին բնութագրում է ֆիլմը որպես ամանորյա, սարսափելի ու սենտիմենտալ միաժամանակ։
  • Ֆիլմի հատուկ էֆեկտները պատրաստել են «Weta Workshop» և «Weta Digital» ստուդիաները, որոնք աշխատել են նաև «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Internet Movie Database — 1990.
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=krampus.htm
  6. Steve Barton (2014 թ․ հոկտեմբերի 30). «Legendary's Krampus Coming December 2015» (անգլերեն). Dread Central Media, LLC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. Rebecca Ford (2014 թ․ հոկտեմբերի 30). «Legendary and Universal's 'Krampus' Avoids Showdown with Seth Rogen Christmas Movie» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Pamela McClintock (2014 թ․ օգոստոսի 19). «Legendary and Universal's 'Krampus,' 'Spectral' Nab Release Dates». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  9. «Adam Scott, Toni Collette Join Christmas Horror Movie 'Krampus' (Exclusive)». The Hollywood Reporter. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  10. Max Evry (2015 թ․ մարտի 12). «Legendary Begins Principal Photography on Horror Comedy Krampus». ComingSoon.net. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել