Կունիգունդա Հունգարացի, Սուրբ Կինգա (լեհ.՝ Święta Kinga, հունգ.՝ Szent Kinga, 5 մարտի, 1224, Էստերգոմ — 24 հուլիսի, 1292), կաթոլիկ եկեղեցու սուրբ, Լեհաստանի ու Լիտվայի հովանավորը[3][4]։

Կունիգունդա Հունգարացի
Ծնունդմարտի 5, 1224[1]
ԾննդավայրԷստերգոմ, Esztergom District, Esztergom County, Հունգարիայի թագավորություն
Վախճանհուլիսի 24, 1292(1292-07-24) (68 տարեկան)
Վախճան վայրStary Sącz, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
ԵկեղեցիԿաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունSisters Clarists of the Rule of Urban IV?
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀուլիսի 24
Սուրբ հովանավորԼիտվա, Լեհաստան
Աշխատանքազնվական և religious sister
ՊաշտոնԿոնսորտ թագուհի
Երկիր Հունգարիայի թագավորություն և  Լեհաստանի թագավորություն
ՄայրMaria Laskarina?[2]
ՀայրBéla IV of Hungary?[2]
ԱմուսինBolesław V the Chaste?
Քույր/եղբայրStephen V of Hungary?, Béla, Duke of Slavonia?, Margaret of Hungary?, Anna of Hungary?, Elizabeth of Hungary, Duchess of Bavaria?, Yolanda of Poland? և Constance of Hungary, Queen of Galicia?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1224 թվականի մարտի 5-ին Էստերգոմում, Հունգարիայի թագավորություն։ Բելա IV արքայի ու Մարիա Լասկարինայի դուստրն է։ Նա սուրբ Էլիզաբեթ Հունգարացու զարմուհին է, սուրբ Մարգարիտա Հունգարացու քույրը։ Ամուսնացել է լեհ իշխան Բոլեսլավ V-ի հետ և դարձել արքայադուստր, երբ նրա ամուսինը գահ է բարձրանում որպես Կրակովի արքայազն[5]։ Ամուսնության ժամանակ ամուսնու համաձայնությամբ մնացել է կույս[6]։

Կինգան կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն ու բարեգործություններ անելուն։ Այցելել է աղքատներին, օգնել բորոտներին։ 1279 թվականին ամուսնու մահից հետո վաճառել է իրենց ողջ ունեցվածքն ու փողը տվել աղքատներին։ Շուտով նա հրաժարվել է իր թագավորությունից ու որոշել է մտնել Հին Սոնչ վանք։ Իր հետագա կյանքը նա անցկացրել է աղոթելով՝ արգելելով իրեն դիմել որպես Լեհաստանի Մեծ Իշխանուհի։ Մահացել է 1292 թվականի հուլիսի 24-ին 68 տարեկան հասակում։

Ալեքսանդր VIII պապը 1690 թվականին Կինգային հայտարարել է օրհնյալ, իսկ հինգ տարի անց՝ 1695 թվականին, նա հայտարարվել է Լեհաստանի ու Լիտվայի գլխավոր հովանավոր։ 1999 թվականի հունիսի 16-ին Կինգան Ջոն Պավել II պապի կողմից դասվել է սրբերի շարքը[7]։

Հուլիսի 24-ին կաթոլիկ եկեղեցին նշում է սուրբ Կինգայի օրը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diós I. Árpád-házi Boldog KingaSt. Stephen Association.
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. «Katolikus.hu St Kinga». www.katolikus.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015-ին.
  4. «St Kinga». Catholic Encyclopedia. 1915. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  5. Sokol, Stanley S. (1992). «Cunegunda (Helen)». The Polish Biographical Dictionary: Profiles of Nearly 900 Poles who Have Made Lasting Contributions to World Civilization. Bolchazy-Carducci. էջ 74. ISBN 9780865162457.
  6. Klaniczay, Gábor (2002 թ․ մարտի 14). Holy Rulers and Blessed Princesses: Dynastic Cults in Medieval Central Europe. Cambridge UP. էջեր 242–43. ISBN 9780521420181.
  7. Berglund, Bruce R.; Porter, Brian A. (2010). Christianity and Modernity in Eastern Europe. Central European UP. էջեր 368 n.61. ISBN 9789639776654.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունիգունդա Հունգարացի» հոդվածին։