Կոստանդին Զ Վահկացի (1430 - 1439), Ամենայն Հայոց կաթողիկոս 1430 թվականից։ Հաջորդել է Պողոս Բ Գառնեցուն։ Ծննդյան թիվն անհայտ է։ Մահացել է թունավորումից 1439 թվականին Սիս քաղաքում։

Կոնստանդին Զ Վահկացի
Ծնվել է1430
Մահացել է1439
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Նախապես Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ։ 1413 թվականին Կաֆա կատարած ուղևորությունից հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը և եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից։

Կաթողիկոսական գահ բարձրանալով՝ Կոստանդին Զ Վահկացին նախևառաջ փորձել է վերականգնել Սսի Հայոց կաթողիկոսության Ամենայն Հայոց տիտղոսի իրավունքները։ Քանզի այդ ժամանակ Հայաստանում և Կիլիկիայում քաղաքական անիշխանություն էր տիրում, Հայոց հայրապետը ջանում էր Սսի Հայոց կաթողիկոսությունը վերստին դարձնել համահայկական կրոնական կենտրոն, վերադարձնել Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորդների ձեռնադրության և օծման իրավունքը։ Այս ճանապարհով նա փորձում էր Հայոց եկեղեցու ներսում ստեղծել կառավարման միակենտրոն համակարգ, և սա էր պատճառը, որ 1430 թվականին Կոստանդին Ա Վահկացին Մկրտիչ Նաղաշին ձեռնադրոմ է Ամիդի (Դիարբեքիր) թեմակալ առաջնորդ։

Իսլամի աճող վտանգը պատճառ հանդիսացավ, որ կրկին քննարկվի քրիստոնյա եկեղեցիների միության հարցը։ Այս խնդրի կենսագործումն իր ձեռքը վերցրեց Եվգենիոս Դ պապը (1431-1441)։ Քրիստոնեական եկեղեցիների միավորման համար ժողովը հրավիրվել էր 1438 թվականի հունվարին Ֆերրարա քաղաքում և շարունակվեց Ֆլորենցիայում։ Հայոց պատվիրակությունը Ֆլորենցիա հասավ1439 թվականի օգոստոսին, երբ արդեն ընդունվել էր միաբանության հռչակագիրը։ Քանի որ հայ պատվիրակությունը չէր մասնակցել հռչակագրի ընդունմանը, ապա Եվգենիոս Դ պապը հայ-հռոմեական եկեղեցիների միավորման համար 1439 թվականի նոյեմբերի 22-ին ընդունեց հատուկ կոնդակ. «Հրահանգ առ հայս»։ Իրականում հայ-հռոմեական եկեղեցիների միավորում տեղի չունեցավ և «հռչակագիրը» մնաց թղթի վրա։ Մինչև պատվիրակության վերադարձը կաթողիկոսը թունավորմամբ արդեն մահացել էր։

Կաթողիկոսական գահին Կոնստանդին Զ Վահկացուն հաջորդել է Գրիգոր Թ Մուսաբեկյանցը։


Նախորդող՝
Պողոս Բ Գառնեցի
Կաթողիկոս
1430–1439
Հաջորդող՝
Գրիգոր Թ Մուսաբեկյանց

Գրականություն խմբագրել

  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 614