Կոկնեսեի շրջան

վարչատարածքային միավոր Լատվիայի հարավ-արևելքում

Կոկնեսեի շրջան (լատիշ․՝ Kokneses novads), վարչատարածքային միավոր Լատվիայի հարավ-արևելքում, գտնվում է պատմական Վիձեմե մարզում։ Շրջանը բաղկացած է երեք մասից և շրջանի եզրին է գտնվում Կոկնեսե գյուղը։

Կոկնեսեի շրջան
Kokneses novads
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնԿոկնեսե
ՔաղաքապետՎիեստուրս Ցիրուլիս
Բնակչություն (2011)5445
Խտություն15,10
Տարածք360,6
Հիմնադրված էհուլիսի 1, 2009 թ.
Պատմական շրջան(ներ)Վիձեմե մարզ
ISO 3166-2 կոդLV-046
koknese.lv

Սահմանակից է Այզկրաուկլեի, Օգրեի, Էրգլյիի, Պլյավինյասի և Յաունյելգավայի շրջաններին։

2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 6036 մարդ[1]։ Տարածքի մակերեսը կազմում է 360.6 կմ²[2]։

Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Այզկրաուկլեի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։

Ազգային կազմ խմբագրել

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալն կերպ[3]՝

Ազգություն 2011 թվականի տվյալներ %
Լատիշներ 4943 90,78 %
Ռուսներ 293 5,38 %
Բելառուսներ 76 1,40 %
Ուկրաինացիներ 36 0,66 %
Լեհեր 37 0,68 %
Լիտվացիներ 36 0,66 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 24 0,44 %
Բոլորը 5445 100,00 %

Տարածքային բաժանում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Численность населения в самоуправлениях на 01.01.2010» (PDF) (լատվիերեն). Управление по делам гражданства и миграции. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Административное деление Латвии» (լատվիերեն). Министерство по делам регионального развития и самоуправлений. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  3. Население Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկնեսեի շրջան» հոդվածին։