Կաշան (Կաշ, Աբիգարմակ[1]) գետ Թուրքմենստանի Մարիայի նահանգում և Աֆղանստանում։ Մուրղաբի ձախ վտակը, Կուշկա գետից հետո երկրորդ խոշորագույն գետը[2][3]։ Երկարությունը 252 կմ է, ավազանի տարածքը` մոտ 7000 քառ․ կմ[3]։

Կաշան
Բնութագիր
Երկարություն252 կմ
Ավազանի մակերես7000 կմ²
Ջրի ծախս1,4 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄուրղաբ
Կոորդինատներ
ԵրկրամասԲադղիս

Ջրագրություն խմբագրել

Կաշան գետը սկիզբ է առնում Աֆղանստանի հյուսիս արևմտյան մասից, Հերաթ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաֆեդխոհ լեռնաշղթայի Պարոպամիզա լեռան հյուսիսային լանջերից։ Այն հոսում է լեռնային տեղանքով, նրան են միանում բազմաթիվ փոքր վտակներ, որոնցից մի քանիսը ունեն աղի ջրեր։ Գետը հոսում է հիմնականում հյուսիսային ուղղությամբ և թափվում Մուրղաբի մեջ, որը Թուրքմենստանի Մարիա նահանգի մոտ է[2][3]։ Գետի երկարությունը 252 կմ է, ավազանի տարածքը` մոտ 7000 քառ․ կմ։ Գետի սնուցումը խառն է, բայց հիմնականում սնվում է ձյունով։ Հորդացման շրջանը գարնանն է, մեծապես` մարտին։ Ջրի սպառումը միջին հաշվարկներով կազմում է 1.4 մ³/վրկ, գետաբերանից 4 կմ հեռավորության վրա։ Հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գետը սովորաբար չորանում է[3]։ Կաշանի ջրերի համար կա փորված ստերգետնյա ճանապարհ, սակայն վերջինս ջրով լցվում է միայն գարնանը, երբ գետը հասնում է 8.5-10 մ լայնության և մոտ 2 մ խորության, իսկ ջրի հոսքի արագությունը կազմում է մինչև 8 մ/վ։ Տարեվերջին գետը ցամաքում է. ջուր կարելի է տեսնել միայն հատուկենտ վայրերում կամ լեռներում[2]։

Տնտեսական օգտագործում խմբագրել

Կաշանի ջրերը լայնորեն կիրառվում են դաշտերի ոռոգման համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Topomapper — Topographic maps world-wide
  2. 2,0 2,1 2,2 «Кашан, река». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Кашан (река) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.