Լիդսի թանգարան (անգլ.՝ Leeds City Museum), ի սկզբանե թանգարանը ստեղծվել է 1819 թվականին, վերաբացվել է 2008 թվականի սեպտեմբերի 13-ին Լիդսում (Ուեթ Յորքշիր, Անգլիա)։ Թանգարանը տեղավորված է Քուքրիջ փողոցում (այժմ՝ Հազարամյակի հրապարակ (Millennium Square))՝ ճարտարապետ Քաթբերտ Բրոդրիքի կառուցած Մեխանիկայի ինստիտուտի նախկին շենքում։ Շենքի վրա կրկին աշխատանքներ են իրականացրել Austin-Smith:Lord ճարտարապետական և Buro Happold ինժեներական ընկերությունները։ Պատկերասրահի և ցուցասրահի դիզայնն իրականացրել է Redman Design ընկերությունը։

Լիդսի թանգարան
Տեսակարվեստի ժողովածու, տեղական թանգարան, թատրոն և local authority museum?
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունՍիթի օֆ Լիդս
ՎայրMillennium Square?
Մասն էLeeds Museums & Galleries?
ՀասցեThe Headrow, Leeds LS1 3AA[3]
Հիմնադրվել էսեպտեմբերի 13, 2008 և օգոստոսի 31, 1865[4]
Կայքmuseumsandgalleries.leeds.gov.uk/leeds-city-museum/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի ընդունելությունն անվճար է։ Լիդսի արխիվից ներկայացվում են հավաքածուների հատուկ ցուցադրություններ։

Պատմություն խմբագրել

1819 թվականին Լիդսի փիլիսոփայության և գրականության ընկերությունը Park Row-ում հիմնադրում է թանգարան, որը 1821 թվականին բացվում է հանրության առջև։ 1921 թվականին թանգարանի վերահսկողությունն ստանձնում է Լիդսի կորպորացիան, որը հետագայում դառնում է Լիդսի քաղաքային խորհուրդ։ 1941 թվականին թանգարանի շենքն ու նմուշները ռմբակոծությունից տուժում են։ 1965 թվականին թանգարանը փակվում է, մի քանի ցուցադրություններ 1966 թվականին տեղափոխվեցին քաղաքի գրադարանի շենք։ Լիդսի մեծ չափերի վագրը, հսկա եղնիկի կմախքը, փորագրված փայտե սայլակառքը զբաղեցրեցին տարածքի հիմնական մասը։ 1999 թվականին թանգարանն անցավ պահեստավորման, թեև հետազոտողներն ու հանրությունը պայմանավորվածությամբ կարող էին տեսնել նմուշները։ 2000 թվականին Յիդոնում բացվել է ռեսուրսների կենտրոն, հասանելիությունը նույն պայմանավորվածության սկզբունքով։ 2001 թվականին Լիդսի քաղաքային խորհուրդն Ազգային վիճակախաղի հայտ ներկայացրեց և 2004 թվականին ստացավ 19.5 միլիոն դոլար[5] և 2005 թվականին ձևափոխեց Լիդսի Մեխանիկայի ինստիտուտի շենքը՝ այն դարձնելով Լիդս քաղաքի թանգարան, որի վերաբացումը տեղի ունեցավ 2008 թվականին[6]։

Ցուցադրություն խմբագրել

 
Լցոնված «մարդակեր» վագր

Թանգարանի ցուցադրությունները բազմազան են՝ հիմնականում կազմված Լիդսի պատմության ցուցանմուշներից։ Կենտրոնական սրահի հատակի վրա պատկերված է Լիդսի քարտեզը, ներկայացված է նաև Լիդսի Quarry Hill-ի մասշտաբային մոդելը։ Ցուցանմուշները ներկայացված են մի քանի սրահներում։

Կյանքը երկրի վրա ցուցասրահ խմբագրել

Այս սրահում ներկայացված է բնագիտական պատմությունը։

Լիդսի վագր խմբագրել

«Լիդսի վագր» ցուցադրությունը Լիդսի բնակիչների ամենասիրելին է, քանի որ երբ համադրողները ուզում էին այն հեռացնել, Յորքշեյր Փոսթ թերթն այն թանգարանում պահելու արշավ սկսեց։ «Լիդսի վագրը» XIX դարից ներկայացված է թանգարանում։ Այն վագրի կաշվից մորթի է։ Թանգարանային գրառումներն այնպիսի տպավորություն են թողնում, որ այն սպանվել է Հնդկաստանի գյուղերից մեկում։ Մորթուն միացվել է ևս մեկ վագրի կաշի և նորմալ տակսիդերմիայի փոխարեն այն լցվել է ծղոտով։ Ավելի քան մեկ դար հետո այն ճկվել, թուլացել է, ինչպես երևում է լուսանկարում։ Միաժամանակ առաջ եկավ վագրի սպանության պատմությունը, երբ այն հայտնվել էր գյուղի ծայրամասում և սպանվել մեկ, հետո երկու և, ի վերջո, քառասուն մարդկանց կողմից։ Այնուամենայնիվ կաշին իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ Վիկտորիական դարաշրջանում հնարավոր է այն պահպանել են արսենական օճառով[7]։ Թանգարանի անձնակազմը նախատեսում է պատշաճ բարելավել վագրի արտաքինը, ինչը կարող է վնասել Վիկտորիական ժամանակաշրջանի նմուշը[8]։

Անտիկ աշխարհի ցուցասրահ խմբագրել

 
Հատակի հռոմեական խճանկար
 
Հելլենիստական Հունաստանի գերեզմանի դուռ

Այս սրահում ներկայացված են տեղական և այլ հնագիտական նմուշներ։

  • Հատակի հռոմեական խճանկար, որը հայտնաբերվել է Հյուսիսային Յորքշեյրի Օլդբարոու գյուղում և հռոմեացիներին հայտնի է եղել որպես Isurium Brigantum:
  • Հելլենիստական Հունաստանի գերեզմանի դռներ մարմարե խորաքանդակներով
  • Nesyamun (Լիդսի մումիա), 1941 թվականի ռմբակոծությունից 2 այլ մումիաներ վնասվել են, սակայն 3000-ամյա Nesyamun պահպանվել է։ Այն ցուցադրվում է թանգարանի ներկայիս շենքում[9]
  • Աֆրոդիտե աստվածուհու արձանի երկաթե կրկնօրինակ[10]

Համաշխարհային ցուցասրահ խմբագրել

Ցուցափեղկերին պարբերաբար ցուցադրվում են տարբեր մշակույթների ցուցանմուշներ։

Լիդսի պատմության ցուցասրահ խմբագրել

Ներկայացված է Լիդսի պատմությունը մինչև մեր օրեր։

Հավաքորդների անկյուն, խանութ խմբագրել

 
Կիրկայի բրոնզե արձանը Լիդսի թանգարանում

Այստեղ ռոտացիոն կարգով տարբեր հավաքածուներ են ներկայացվում։

  • Ալֆրեդ Դրուրի Կիրկայի բրոնզե արձան, 1894 թվականին Լիդսի թանգարանը քանդակագործ Դրուրիին պատվիրել է այս աշխատանքը։ 1950-ական թվականներին երբ Վիկտորիական արվեստը նորաձև չէր, քանդակը տեղադրվում է Լիդսի Փարկ Սքվեյր հրապարակում։ Այն քայքայվել, վնասվել է, սակայն վերականգնվել է[11][12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Heritage List for England
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Mapping Museums — 2016.
  4. http://www.leodis.net/display.aspx?resourceIdentifier=200431_73980350
  5. «Heritage Lottery Fund: History in the Making, 22 September 2005». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  6. Yorkshirepost.co.uk article: Long-awaited new museum set to go down in city's history Chris Bond, 12 September 2008.
  7. Chestofbooks.com webpage: Arsenical soap.
  8. Information received 10 March 2009 verbally from museum curator.
  9. 24dash.com: Sting in the tale of Leeds mummy, by Hannah Wooderson, 3 September 2008.
  10. «Britishmuseum.org: Bronze head of a goddess, probably Aphrodite». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  11. Culture24: Leeds City Art Gallery Brings Victorian Statue In From The Cold 7 March 2008. Արխիվացված 14 Օգոստոս 2020 Wayback Machine
  12. «A sculpture walk in Leeds». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  13. BBC.co.uk: Moving Statues

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդսի թանգարան» հոդվածին։