Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեգենդ (այլ կիրառումներ)

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Դրվագ շվեյցարական լեգենդից

Լեգենդի ծագումը խմբագրել

Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորիչի[1], Գրիգոր Նարեկացու և այլ սրբերի մասին։

Լեգենդներ գրողները խմբագրել

Հայ իրականության մեջ գրավոր կամ բանավոր ավանդազրույցների ձևով փոխանցվող լեգենդներն ու առասպելները գրողները ենթարկում են գեղարվեստական մշակման։ Հայ բանասերներից լեգենդներ գրել են Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեգենդներ և առասպելներ. գիրք, Հատոր I
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 511