Էլֆերի արյունը

Անջեյ Սապկովսկու վեպը

Էլֆերի արյուն (լեհ.՝ Krew elfów), «Կախարդը» վիպաշարի առաջին վեպը` գրված ֆենտեզի ժանրի լեհ գրող Անջեյ Սապկովսկու կողմից։ Այն առաջին անգամ հրատարակվել է Լեհաստանում, 1994 թվականին։ Այն «Կախարդը» պատմվածքի շարունակությունն է, որ ներառված է «Վերջին ցանկություն» և «Ճակատագրի սուրը» գրքերում, որին հաջորդում է «Արհամարհանքի ժամը»։ Գիրքն արժանացել է Ժանուզ Ա. Զայդել և Դեյվիդ Գեմմել մրցանակների։ Անգլերեն թարգմանությունը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում, 2008 թվականին և Միացյալ Նահանգներում` 2009 թվականին։

Էլֆերի արյունը
Blood of Elves
ՀեղինակԱնջեյ Սապկովսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուլեհերեն
Կերպար(ներ)Geralt of Rivia?, Yennefer of Vengerberg?, Cirilla Fiona Elen Riannon?, Triss Merigold?, Dandelion?, Vesemir?, Lambert?, Eskel?, Yarpen Zigrin?, Rience?, Philippa Eilhart?, Sigismund Dijkstra?, Vilgefortz of Roggeveen?, Tissaia de Vries?, Nenneke? և Shani?
Ստեղծման տարեթիվ1994
Նկարագրում էThe Witcher universe?
ՇարքThe Witcher?
ՆախորդThe Sword of Destiny?
ՀաջորդTime of Contempt?
Երկիր Լեհաստան
ՀրատարակիչIndependent Publishing House NOWA?
Հրատարակման տարեթիվ1994

Սյուժե խմբագրել

Պատմությունն սկսվելուց մոտ մեկ տարի առաջ Նիլֆգաարդի Կայսրությունը հարձակվում է Սինտրա Թագավորության վրա։ Կալանտե թագուհին մահացու վիրավոր վիճակում ինքնասպան է լինում, իսկ նրա թոռնուհին՝ Սիրիլլիան, ում կոչում էին Սիրի, կարողանում է փախչել վառվող մայրաքաղաքից։ Նիլֆգաարդի կայսր Էմհիր վար Էմրեիսն ուղարկում է իր լրտեսներին գտնելու նրան։ Նա գիտեր, որ երիտասարդ աղջիկը մեծ կարևորություն ունի ոչ միայն իր թագավորական արյան, այլ նաև կախարդական ներուժի համար, ինչպես նաև` նրա երակներում հոսում է Էլֆերի արյուն։

Պատերազմից մոտ երկու տարի անց (որում հաղթել էին Հյուսիսային Թագավորությունները), Հյուսիսի կառավարիչները գաղտնի հանդիպում են ունենում` քննարկելու քաղաքական իրադրությունը։ Նիլֆգաարդի հետ խաղաղություն չէր ակնկալվում։ Նիլֆգաարդիական ֆինանսական հզորությունն ավերում է հյուսիսային տնտեսությունը, Նիլֆարգդիական գաղտնի գործակալները արիստոկրատներին և առևտրականներին տրամադրում են նրանց միապետների դեմ, էլֆերը և թզուկները պարտիզանական խմբեր են ձևավորել Scoia'tael անվամբ (սկյուռներ), որոնք կառավարում են մարդկանց դեմ ահաբեկչական գործողությունները, իսկ ամեն մի մեծ քաղաքում հովվապետերը գուշակում են, որ աշխարհի վերջը կգա, եթե Փրկողը չգա Հարավից։ Թագավորները որոշում են պատերազմ սկսել, նախքան Կայսրությունը կթուլացնի իրենց երկրները և ազատագրել Սինտրան։ Նրանք տեղյակ են, որ կայսրը փնտրում է Սիրիին` նրա հետ ամուսնանալու համար և այդպիսով ստանալու Սինտրայի իրավունքները, որոնք հիմա Նիլֆգաարդյան տիրապետության տակ են։ Այս ամենը կանխելու համար միապետերը որոշում են գտնել և սպանել Սիրիին։

Աղջիկը պաշտպանվում է Ռիվիայի կախարդ Գերալտի կողմից. վերջինս աղջկան տանում է նրան կախարդների տուն՝ Կաեր Մորհենի մոտ։ Այնտեղ Սիրին շատ բան է սովորում այլ կախարդներից, որոնց մեջ են ծեր Վեսեմիրը, Կոենը, Էսքելը և Լամբերտը։ Նա լսում է հրեշների մասին և սովորում է, թե ինչպես պայքարել նրանց դեմ։ Նրան սովորեցնում են կախարդական ձևով կռվել սրով։ Նրա «կրթության» ընթացքում կախարդ Թրիսս Մերիգոլդը գալիս է Կաել Մորհենի մոտ։ Նրան հրավիրել էր Գերալտը` օգնելու հասկանալ Սիրիի տարօրինակ և աննորմալ պահվածքը։ Թրիսսը հասկանում է, որ ուժ չունի ղեկավարելու Սիրիի տաղանդը և խորհուրդ է տալիս Գերալտին անտեսել իր հպարտությունը և օգնություն խնդրել իր նախկին սիրեցյալից՝ Յեննեֆերից, ով ավելի փորձառու կախարդ էր։

Միևնույն ժամանակ Ռիենս անունով առեղծվածային կախարդը փնտրում է աղջկան։ Նա ավելի հզոր կախարդի ծառայողներից է, ում ինքությունը հայտնի չէ։ Նրան հաջողվում է գերի վերցնել Գերալտի ընկերոջը՝ Դանդելիոն բանաստեղծին և տանջել նրան` Սիրիի մասին տեղեկություն ստանալու համար։ Դանդելիոնին փրկում է Յեննեֆերի ժամանակավոր ժամանումը, ով Ռիենսի հետ կարճ կախարդական դուել է ունենում։ Ռիենսին հաջողվում է փախչել գլխավոր մուտքով՝ բացված իր վարպետի կողմից, բայց Յեննեֆերի կախարդանքից նրա դեմքին սպի է մնում։

Գարնանը Գերալտը լքում է Կաեր Մորհենին` Թրիսսի և Սիրիին՝ մտադրված լինելով Սիրիին հանձնել Էլլանդերի տաճարային դպրոցը, որտեղ Նա կստանար «նորմալ» կրթություն Նեննեկեյի կողմից։ Ճանապարհին Թրիսսը հիվանդանում է, և նրանք միանում են Յարփեն Զիգրինի դարբնային ընկերությանը, ով առաջնորդում է Կաեդվենի թագավոր Հենսելտի քարավանը։ Գերալտը պատմում է Սիրիին Էլիրենի վարդերի մասին, մի էլֆ, ով մահացել է երիտասարդ էլֆերին մարդկանց դեմ անհույս հարձակման ժամանակ առաջնորդելիս։ Քարավանը հարձակված է Scoia'tael-ների կողմից և հայտնի է, որ հանձնարարությունը ծուղակ էր թագավորների կողմից, ովքեր կասկածում էին Յարպենի հավատարմության վրա։

Մինչև Յեննեֆերի ժամանումը Սիրիի այցելությունը Էլլանդերում ուղեկցվում է տհաճ երազներով։ Յեննեֆերն սկսում է դաստիարակել նրան կախարդկան ձևերով։ Սկզբի թշնամանքը վերածվում է մոր և աղջկա նման մի ուժեղ և խոր կապի։

Միևնույն ժամանակ Գերալտն անում է լավագույնը` հետևելու Ռաենսին և իր առեղծվածային ծառայողին։ Դանդելիոնի, Շանիի և կախարդ Ֆիլիպպա Էյլհարթի օգնությամբ նա առերեսում է պահանջում Ռաենսից, որի ժամանակ երկուսն էլ վիրավորվում են։ Ռաենսի վարպետը կրկին միջամտում է` մուտք բացելով նրա համար, և Գերալտին հաջողվում է խուսափել կախարդ Ֆիլիպիա Էյլհարթի կախարդությունից, ով նաև սպանում է միակ փրկված Միշելետ եղբորը։ Սրանով նա փորձում է Գերալտին զրկել որևէ տեղեկություն ստանալու հնարավորությունից, որը կարող էր վերջապես բացահայտել առեղծվածային կախարդանքը։ Գերալտը լուրջ վիրավորում է ստանում։

Յեննեֆերը դարձել է Սիրիի դաստիարակը և ուսուցիչը։ Քանի որ նրանք պատրաստվում են թողնել տաճարային դպրոցը Էլլանդերում, Յեննեֆերը հարցնում է Սիրիին, արդյոք ինքը չէր հավանել իրեն այն օրվանից, երբ նրանք ծանոթացել են, և հիմա, երբ նրանք պետք է հեռանան տաճարից, Սիրին պատասխանում է, որ չի հավանել նրան, և նրանք հեռանում են։

Ընդունելություն խմբագրել

«Էլֆերի արյունը» գիրքը 1994 թվականին արժանացել է Յանուս ա. Զայդել մրցանակի` որպես լավագույն գիտաֆանտաստիկ կամ ֆենտեզի ժանրով գրված վեպ։ 2009 թվականին գիրքԸ Մեծ Բրիտանիայում ստացել է Դեյվիդ Գեմմել Լեգենդ մրցանակ[1]

Կերպարներ խմբագրել

  • Ռիվիայի Գերալտ- Կախարդ, մի մարդ, ով վերածվել է գերբնական հրեշ սպանողի տարբեր մոգերի սնուցման շնորհիվ։ Չնայած կախարդները հազվադեպ են խառնվում քաղաքականությանը, Գերալտն իր պատասխանատվության տակ է վերցնում քաղաքական փախստական Սինտրայի նախկին թագուհու թոռնուհուն` Սիրիին։ Նրանց թագավորությունը կործանվել էր Նիլֆգաարդյանն ներխուժողների կողմից։
  • Թրիսս Մերիգոլդ - Հզոր կախարդ և Կախարդների թիմի անդամ, Թրիսսը տիրապետում է կարևոր և կասկածելի ուժերի։
  • Սիրիլլա - Սինտրայի հանգուցյալ և տապալված Քալանտե թագուհու երիտասարդ թոռնուհին։ Էլֆերի արյունը հոսում է նրա երակներով, և նրան բոլորը փնտրում են իր առեղծվածային և միևնույն ժամանակ վտանգավոր ուժի համար, որին նա տիրապետում է
  • Դանդելիոն- Գերալտի լավագույն ընկերը։ Մի հիանալի, հայտնի բանաստեղծ, ով նույնպես լրտեսում է Ռեդանիայի թագավորին։
  • Յեննեֆեր- Կախարդների թիմի մեկ այլ անդամ և Գերալտի նախկին սիրեցյալը։ Համարվում է ավելի հզոր, քան Թրիսս Մերիգոլդը։ Յեննիֆերը պետք է հասկանա Սիրիի ուժը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alison Flood, Gemmell prize for fantasy goes to Polish novel, Blood of Elves, Guardian, Friday 19 June 2009.

Արտաքին հղումներ խմբագրել