Երկարավուն ուղեղ

ողնուղեղի շարունակությունն է

Երկարավուն ուղեղը (լատին․՝ medulla oblongata կամ myelencephalon) ողնուղեղի անմիջական շարունակությունն է դեպի գլխուղեղի ցողունը և կազմում է ռոմբաձև կամ հետին ուղեղի մի մասը (առաջ այն կոչվում էր ուղեղի շարունակություն՝ medulla prolongata)։ Նա իր մեջ զուգակցում է ողնուղեղի և, գլխուղեղի սկզբնական մասերի կառուցվածքի գծերը, ուստի կոչվում է myelencephalon։

Երկարավուն ուղեղ
Տեսակգլխուղեղի հատված, օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասsegment of hindbrain?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էուղեղաբուն և հետին ուղեղ
MeSHA08.186.211.132.810.591.500
Foundational Model of Anatomy62004
Terminologia Anatomica 98A14.1.03.003
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Medulla oblongata Վիքիպահեստում
Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղի անատոմիա խմբագրել

Երկարավուն ուղեղի արտաքին կազմությունը խմբագրել

Երկարավուն ուղեղը (mendulla oblongata) ունի կոճղեզի տեսք (bulbus cerebri s. medullae spilalis), որի լայնացած ծայրը սահմանակից է վարոլյան կամրջին, իսկ ստորին սահմանը ողնուղեղային 1 զույգ նյարդամատների ծագման տեղն է կամ ծոծրակային մեծ անցքի մակարդակը։
Երկայնաձիգ ակոսի երկու կողմերում գտնվում են մեկական երկայնաձիգ մարմիններ՝ բրգեր։ Բրգերը (pyramides medullae oblongatae) կարծես շարունակվում են ողնուղեղի առաջային պարանիկների մեջ։ Բրգեր կազմող նյարդաթելերի խրձերը մասամբ միջին ակոսում խաչվում են (decussatio pyramidum) հակառակ կողմի համանուն խրձերի հետ և ողնուղեղի հակառակ կողմի կողմնային պարանների հետ միասին իջնում են ցած՝ կազմելով կողմնային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) lateralis), մասամբ էլ չեն խաչվում և իջնում են ողնուղեղի նույն կողմի առաջային պարանի մեջ՝ կազմելով առաջային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) anterior)։
Բրգեր չկան ստորակարգ ողնաշարավորների մոտ, և սկսում են հանդես գալ միայն նոր կեղևի երևան գալու հետ միասին, այդ պատճառով նրանք ամենից ավելի զարգացած են մարդու մոտ, քանի որ բրգային թելերը գլխուղեղի նյարդերի կորիզների և ողնուղեղի առաջային եղջյուրների հետ։
Բրգերից կողմնայինորեն գտնվում են ձիթապտղակորիզային բարձրիկները՝ օլիվը (oliva)։ Օլիվը բրգից բաժանվում է մի ակոսով, որը ողնուղեղի առաջային կողմնային ակոսի շարունակությունն է (sulcus lateralis anterior)։ Այդ ակոսից ողնուղեղի առաջային նյարդարմատներին համանման դուրս են գալիս XII նյարդի (n. hypoglossus) նյարդարմատները։

Երկարավուն ուղեղի ներքին կազմությունը խմբագրել

Երկարավուն ուղեղը ծագել է հավասարակշռության ու լսողության օրգանների զարգացման և խռիկային ապարատի հետ կապված, որը կապ ունի շնչառության և արյան շրջանառություն հետ։ Երկարավուն ուղեղում կան գորշ նյութի այնպիսի կորիզներ, որոնք կապված են շարժումների հավասարակշռված և կոորդինացիայի, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորմա հետ։

  • Օլիվի կորիզը (nucleus olivaris) ատամնավոր է և ունի գորշ նյութի գալարուն թիթեղի տեսք, որը բացված է միջայնորեն և դրսից արտափքվում է որպես ստորին օլիվ։ Այս կորիզը կապված է ուղեղիկի համանուն (ատամնավոր) կորիզի հետ, որն ավելի վալ է զարգացած մարդու մոտ, քանի որ վերջինիս ուղղաձիգ դիրքը կարիք ունի հավասարակշռության ավելի կատարյալ ապարատի։
  • Ցանցանման գոյացություն (formatio reticularis), կազմված է խաչխչվող նյարդաթելերից ու նրանց միջև գտնվող նյարդային բջիբներից։ Երկարավուն ուղեղի ցանցանման գոյացությունն կապված է ողնուղեղի համանման գոյացության հետ և ներկայացնում է շարժումների նուրբ կոորդինացիայի կարճ ռեֆլեկտոր ուղիներ։ Նրանցից դեպի ողնուղեղն է գնում վայրէջ նյարդերի մի խուրձ (tractus reticulospinalis)։
  • Գլխուղեղի ստորին չորս զույգ (XII - IX) նյարդերի կորիզները, որոնք առնչվում են խռիկային ապարատի ածանցյալների և ներքին օրգանների նյարդավորման հետ։
  • Շնչառության և արյան շրջանառության կենսականորեն կարևոր կենտրոնների կորիզները, որոնք կապված են թափառող նյարդի (n. vagus) կորիզների հետ։ Ուստի երկարավուն ուղեղի վնասվածքից անխուսափելիորեն վրա է հասնում մահը։

Երկարավուն ուղեղի սպիտակ նյութը պարունակում է երկար ու կարճ թելեր։ Երկար թելերին են պատկանում տարանցիկ կերպով անցնող վայրէջ բրգային ուղիները, որոնք մասամբ բրգերի շրջանում խաչվելով իջնում են ողնուղեղի առաջային պարաիկների մեջ։ Բացի այդ, հետին պարանիկների կորիզներից (nucleus gracilis et cuneatus) սկսվում են վերել զգացող ուղիների երկրորդ նեյրոնները, որոնք երկարավուն ուղեղից գնում են դեպի տեսողական թումբը (tractus bulbothalamicus)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 600