Գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն (ԳՖՏ), ձեռնարկատիրական գործունեության տեսակ Ռուսաստանում, որն անմիջականորեն կապված է գյուղատնտեսության հետ։

Նկարագրություն խմբագրել

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունը քաղաքացիների միավորում է, որոնք համատեղ սեփականություն ունեն և իրականացնում են արտադրական կամ այլ տնտեսական գործունեություն։ Գյուղացիական տնտեսության պետական գրանցումից հետո նրա ղեկավարը համարվում է անհատ ձեռներեց՝ ագարակատերը։ Ֆերմերային տնտեսության գույքը պատկանում է նրա անդամներին սեփականության իրավունքով։

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունն ինքնին մասնավոր իրավաբանական անձ է, բայց քաղաքացիները, որոնք գյուղատնտեսության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա համատեղ գործունեություն են իրականացնում, իրավունք ունեն ստեղծել իրավաբանական անձ` գյուղացիական (ֆերմերային) տնտեսություն[1]։

Համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի` գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունը, որը ստեղծվում է որպես իրավաբանական անձ, քաղաքացիների կամավոր միավորում է՝ հիմնված համատեղ անդամակցության կամ գյուղատնտեսության ոլորտում այլ տնտեսական գործունեության վրա։ Այն հիմնված է նրանց անձնական մասնակցության և գյուղացիական (ֆերմերային) տնտեսության անդամների գույքային ներդրումների միավորման վրա։

Թիվ FZ-74 դաշնային օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը թվարկում է գյուղատնտեսական գործունեության հիմնական տեսակները՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և վերամշակում, ինչպես նաև փոխադրում, սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքի պահեստավորում և վաճառք[2]։

Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունները հայտնվել են մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը՝ 1989 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ст. 86.1 Гражданский кодекс (ГК РФ) N 51-ФЗ от 30.11.1994 (с изм.и доп. от 28.03.2017)
  2. «Федеральный закон «О крестьянском (фермерском) хозяйстве» от 11.06.2003 N 74-ФЗ (с изм. и доп. от 23.06.2014)». www.consultant.ru (ռուսերեն).