Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր)
Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր) (անգլ.՝ ArtScience Museum), թանգարան Սինգապուրի Մարինա-Բեյ ծոցի ափին։ Աշխարհում առաջին թանգարանն է, որը նպատակ է հետապնդում ուսումնասիրել ստեղծագործական գործընթացի դերը գիտության և արվեստի բնագավառում և դրա ազդեցությունը հասարակության գիտակցության վրա։ Las Vegas Sands Corporation -ի ներկայացուցիչ Շելդոն Ադելսոնի կարծիքով շինությունը քաղաքի և երկրի «այցեքարտն» է, որն իրենով ներկայացնում է «Սինգապուրի ողջույնի ափը»։
Գիտության և արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Սինգապուր |
Տեղագրություն | Downtown Core? |
Վայր | Մարինա Բեյ Սենդս |
Հիմնադրվել է | փետրվարի 17, 2011 |
Տնօրեն | Հոնոր Հարգեր |
Կայք | marinabaysands.com/ArtScienceMuseum |
Շինության ոճը և ենթակառուցվածքը խմբագրել
Շինության ափսեանման տանիքը անձրևաջրեր է հավաքում դեպի կենտրոն, որի բացման շնորհիվ ջուրը հոսում է դեպի թանգարանի ներքին ջրամբար։ Թանգարանի անհամաչափ կառուցվածքը՝ մշակված Arup կազմակերպության կողմից, հասնում է մինչև 60 մետր բարձրության։ Ճարտարապետական ասամբլեան հենվում է 10 սյուների վրա՝ զամբյուղանման օղակով փակելով կենտրոնական մասը, որն էլ շինության հիմնական կրողն է։ Նման գեղագիտական և ինժեներական լուծման շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե շենքը կախված է գետնին։ Շենքի արտաքին կողմն առանձնանում է ամրացված պոլիմերով, որը սովորաբար կիրառվում է նմանօրինակ մասշտաբով նավերի, զբոսանավերի կառուցման համար։ Հատկապես այդ նյութն է ստեղծում ամրակուռ կառույցի պատրանք։
Պատկերասրահ խմբագրել
-
Թանգարանի տեսարանը վերևից
-
Գիշերային տեսարան թանգարանից
Արտաքին հղումներ խմբագրել
- Թանգարանի պաշտոնական կայք-էջ
- Seabed Explorations website
- Tilman Walterfang Manifesto
- FORBES’s Story and some pictures of other treasures Արխիվացված 2019-09-14 Wayback Machine
- Photographs at Polynesian Navigators Association
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության և արվեստի թանգարան (Սինգապուր)» հոդվածին։ |