Գերանդի, հնձիպողպատե գործիք՝ շեղբի լայն բացվածքով։ Դեռևս ուրարտական շրջանում առաջացել է նախնական գերանդին, որի կոթը ամրացվել է կապիչներով։ Սրանից առաջացել է երկսայրի հարթ շեղբով հայկական գերանդի, որով հարել են և՛ աջից ձախ, և՛ ձախից աջ։ Ծանր լինելու պատճառով Հայաստանում XIX դարում այն տեղի է տվել եվրոպական գերանդին (հարում է միայն աջից ձախ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 26)։