Գեներատորային գազ գազային վառելանյութ։ Ստացվում է գազագեներատորներում պինդ և հեղուկ վառելանյութերի (տորֆ, քարածուխ, փայտանյութ, կոքս և այլն) գազացումից։ Օգտագործվում է մետալուրգիայում, ապակու, կերամիկական և այլ արտադրություններում, կենցաղային գազային սարքերում, ներքին այրման շարժիչներում և այլուր։ Գեներատորային գազ քիմիական արդյունաբերության մեջ ջրածնի, ամոնիակի, մեթանոլի, լվացող միջոցների, արհևստական հեղուկ վառելանյութի, պարաֆինի, այլ նյութերի արտադրության հումք է։ Գեներատորային գազ ստանալու համար կիրառվում են տարբեր տեսակի օքսիդիչներ՝ օդ, ջրային գոլորշիների և օդի կամ թթվածնի խառնուրդ։ Օգտագործվող օքսիդիչը հաճախ պայմանավորում է ստացված Գեներատորային գազի անվանումը։ Օրինակ՝ գազագեներատոր օդ փչելիս ստացվում է օդագազ, որի ջերմաստիճանը 700—800°С է։ Օգտագործվում է CO-ի բարձր կոնցենտրացիա պահանջող քիմիական արտադրություններում (օրինակ՝ մրջնաթթվի և այլն)։ Զրագազը հիմնականում ջրածնի և CO-ի խառնուրդ է։ Խառը կամ շոգեօդային գազը ստացվում է օդով և ջրային գոլորշիներով վառելանյութի գազացումից։ Գեներատորային գազ ստանալու համար կիրառվում է ցանկացած վառելանյութ։ Քաղաքային գազը ստանում են շոգ և թթվածնային փչմամբ՝ բարձր ճնշման տակ։ Այս դեպքում գազը հարստանում է մեթանով (14—18%), որն էլ որոշում է գազի ջերմատվությունը։ Ստանում են նաև հեղուկ վառելանյութից գազացման և պիրոլիզի միջոցով ճնշման տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 11