Բռնություն, ագրեսիա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնությունը սահմանում է որպես «Ֆիզիկական ուժի կամ իշխանության (լիազորություն, դիրք) դիտավորյալ կիրառումը կամ կիրառման սպառնալը որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը հանգեցնում է կամ մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել մարմնական վնասվածքների, զրկանքի, մահվան, հոգեբանական վնասի կամ զարգացման խանգարումների»[1]։ Այս սահմանումը կապում է կանխամտադրությունը գործողության իրականացման հետ՝ անկախ գործողության հետևանքներից։

Կողպեքված ատրճանակի քանդակ՝ եբրայերեն «ո՛չ բռնությանը» մակագրությամբ։ Քանդակը գտնվում է Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում։

Ոչ ֆիզիկական բռնություն խմբագրել

Բռնությունը ակնհայտ ֆիզիկական բռնության հետ մեկտեղ նաև ընդգրկում է իշխանությունից առաջացող այնպիսի գործողությունները, որոնցից են սպառնումը և վախեցնումը, անտեսումը և բացասումը։ Բռնության հետևանքները կարող են լինել տարատեսակ, և ոչ միայն մարմնական վնասվածքների տեսքով։ Օրինակ կանանց, երեխաների և մեծահասակների նկատմամբ բռնությունը կարող է բերել ֆիզիկական, հոգեբանական և հասարակական խնդիրների, որոնք միշտ չէ, որ արտահայտվում են մարմնական վնասվածքներով, անընդունակությամբ կամ մահով։ Հետևանքները կարող են լինել անմիջական կամ թաքնված և կարող են տևել տարիներ առաջին բռնությունից հետո։ Այս պատճառով բռնության միայն վնասվածքներով և մահով պայմանավորված սահմանումը սահմանափակում է բռնության ամբողջական հետևանքների ըմբռնումը[1]։

Դասակարգումը խմբագրել

Սովորաբար առանձնացվում է բռնության 3 լայն կատեգորիա՝ ըստ բռնության կատարողների և զոհերի՝

  1. Ինքնավնասում,
  2. Միջանձնային բռնություն,
  3. Կոլեկտիվ բռնություն,

և 4 հիմնական տեսակ՝ ըստ արարքի տիպի (բնույթի)՝

Վերոնշյալների շրջանակում էլ դասակարգվում են բռնության բոլոր ձևերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Krug et al., "World report on violence and health", World Health Organization, 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 541