Տնտեսական բռնությունը ցանկացած գործողություն կամ վարքագիծ է, որը տնտեսական վնաս է հասցնում անհատին։

Կարող է դրսևորվել գույքային վնասի, ֆինանսական ռեսուրսների, կրթության կամ աշխատաշուկայի հասանելիության սահմանափակման կամ տնտեսական պարտավորությունների չկատարման (օրինակ՝ ալիմենտի չվճարման) տեսքով[1][2]։

Դրսևորման օրինակներ խմբագրել

Հարկադրված նյութական կախվածություն մեջ դնելու կամ իշխելու նպատակով՝

  • անձին գոյության անհրաժեշտ միջոցներից՝ սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, դրամ և այլն, զրկելը,
  • անձի սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը,
  • անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը, այդ թվում՝ զբաղմունքի, աշխատանքի ընտրության կառավարում, աշխատավարձի տնօրինում, տնային տնտեսության վարման մեջ ձայնից զրկում, ընտանեկան ֆինանսների տնօրինման գաղտնիություն, գումարից զրկում և այլն[3][4][5]։

Տես նաև խմբագրել

Բռնություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Economic violence». The European Institute for Gender Equality. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  2. «Frequently asked questions: Types of violence against women and girls». UN Women. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  3. «Guidelines for Producing Statistics on Violence against Women - Statistical Surveys» (PDF). United Nations. Department of Economic and Social Affairs, Statistics Division, 2014, p. 17-18. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  4. «Socio-economic violence». Council of Europe. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  5. «Насилие в отношении женщин». Всемирная организация здравоохранения. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.