Անտեսում կամ զրկանք` չարաշահման ձև, երբ անձը, ով պատասխանատու է հոգ տանել մեկ ուրիշի մասին (ով ի վիճակի չէ ինքնուրույն հոգ տանել իր մասին), չի անում դա։ Դա կարող է լինել անզգուշության, անտարբերության, կամ չկամության ու չարաշահման հետևանք։

Դրսևորման ձևերը խմբագրել

Պատասխանատու անձի կողմից հոգածության կարիք ունեցող անձի (օրինակ՝ ծնողի կողմից երեխայի) կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն և այլն, դիտավորությամբ չբավարարելը, եթե պատասխանատու անձը տիրապետում է պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրա համար հասանելի են։

Հետևանքները խմբագրել

Հոգածության կարիք ունեցողի նկատմամբ վերահսկողության, դաստիարակության, խնամքի բացակայությունը՝ անտեսումը, կարող է հանգեցնել բազմաթիվ երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների, ինչպիսիք են՝ ֆիզիկական վնասվածքները, ցածր ինքնագնահատականը, ուշադրության խանգարումները, բռնի վարքագիծը, ֆիզիկական և հոգեբանական հիվանդությունները և կարող են անգամ հանգեցնել մահվան։

Տես նաև խմբագրել

Բռնություն