Բորշոդխեմ (ընկերություն)

Բորշոդխեմ (BorsodChem), պաշտոնական անվանումը` Wanhua-BorsodChem, հունգարական քիմիական ընկերություն, որը գտնվում է Հունգարիայի Կազինցբարցիկա քաղաքում։ Մասնագիտանում է իզոցիանատների, պոլիվինիլքլորիդիև վինիլի արտադրության մեջ։ Հիմնական գործարանը գտնվում է Կազինցբարցիկայում, սակայն արտադրությունն իրականացվում է նաև Չեխիայի Օստրավայում և Լեհաստանի Կենձեժին-Կոզլեում։ Մասնաճյուղեր կան Հունգարիայում, Բելգիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Իտալիայում և Լեհաստանում։ 2008 թվականից տեխնիկական աջակցության կենտրոնը գտնվում է Գյոդյոլյոյում։

Բորշոդխեմ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1949
ՎայրKazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Երկիր Հունգարիա
ԱրդյունաբերությունՔիմիական արտադրություն
Հասույթ1,46 մլրդ €[1]
Աշխատողների թիվ3124 մարդ (2014)
Մայր ընկերությունWanhua Chemical Group Co., Ltd.?
Կայքborsodchem-group.com
 BorsodChem Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

BorsodChem ընկերության նախապատմությունը սկսվում է 1949 թվականին Հունգարիայի հյուսիսում մի շարք քիմիական գործարաններ Borsodi Vegyi Kombinát ձեռնարկության մեջ միավորումից հետո և դրանցում պոլիվինիլքլորիդի արտադրությունը սկսվել է 1963 թվականին։ 1991 թվականին Բորշոդխեմը ստեղծվել է որպես Հունգարիայի առաջատար քիմիական ընկերությունը դարձած ձեռնարկության իրավահաջորդ։

2000 թվականին բաժնետոմսերի 24.7% -ը ձեռք է բերվել իռլանդական օֆշորային Milford Holdings ընկերության կողմից և վաճառվել Banca Commerciale Italiana -ի հունգարական մասնաճյուղին։ Vienna Capital Partners ընկերությունը մասնակցություն է ունեցել այս գործարքին, և Հունգարիայի վարչապետը պահանջել է այսպիսի գործարքի փաստով հետաքննություն[2][3]։

Ընկերությունը 2007 թվականին ձեռք է բերվել Պերմիրա (Permira) ընկերության կողմից[4], և այնուհետև 2011 թվականին վաճառվել է Wanhua Industrial Group ընկերությանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://ceginformacio.creditreform.hu/cr9310000063
  2. Corporate Governance Risk Survey in Hungary(չաշխատող հղում). Merit Research Working ePapers, No 5, June 2002
  3. Barnett, Neil (2006 թ․ հունվարի 8). «From Poland to Hungary, Gazprom takes stealth route to domination». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. BorsodChem: Permira nimmt Rohstoffhersteller von der Börse (գերմ.)
  5. Wanhua acquires full control of BorsodChem Արխիվացված 2021-01-24 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել